«Վավիլով-Չերենկովի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Վավիլով-Չերենկովի Էֆեկտէֆեկտ''', ՎավիլռվՎավիլով Չերենկովի ճառագայթում, որևէ միջավայրով շարժվող էլեկտրականապես լիցքավորված մասնիկի՝ լույս ճառագայթելու երևույթը, երբ նրա արագությունը գերազանցում է լույսի փուլային արագությանը այդ միջավայրում։
== Հայտնագործումը ==
Հայտնագործել է Պ․ Ա․ Չերենկովը [[1934]] թվականին, երբ ուսումնասիրում էր լուծույթների լյումինեսցենցումը՝ 7-ճառագայթների ազդեցությամբ հեղուկների թույլ երկնագույն լուսարձակում։ Վավիչովի նախաձեռնությամբ Չերենկովի ձեռնարկած առաջին իսկ փորձերը բացահայտեցին այդ ճառագայթմանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Լուսարձակումը դիտվում է բոլոր թափանցիկ մաքուր հեղուկներում, ընդ որում լույսի պայծառությունը քիչ է կախված նրանց քիմիական բաղադրությունից։ ճառագայթումը բևեռացած էլեկտրական վեկտորն ուղղված է առավելապես առաջնային փնջի ուղղությամբ, և, ի տարբերություն լյումինեսցենցման, չի դիտվում ոչ ջերմաստիճանային, ոչ էլ խառնուրդային մարում։ Այս տվյալների հիման վրա Վավիլովը հանգել է այն հիմնարար եզրակացությանը, որ հայտնաբերված երևույթը հեղուկի լյումինեսցենցում չէ․ լույսը ճառագայթում են հեղուկում շարժվող արագ էլեկտրոնները (այդպիսի էլեկտրոններ առաջանում են 7-ճառագայթների ներգործությամբ՝ Քոմփթոնի էֆեկտի հետևանքով)։
== Երևույթի մեխանիզմ ==
Երևույթի մեխանիզմը պարզաբանել են Ի․ Ե․ Տամմը և Ի․ Մ․ Ֆրանկը [[1937]],` տալով այդ երևույթի քանակական տեսությունը՝ հիմնված դասական էլեկտրադինամիկայի հավասարումների վրա։ Միևնույն արդյունքին է հանգեցրել նաև երևույթի քվանտային դիտարկումը։ Ելնելով Հյուգենս֊-Ֆրենեփ սկզբունքից՝ կարելի է գտնել, որ Վավիլով-Չերենկովի ճառագայթումն առաքվում է լիցքավորված մասնիկի շարժման նկատմամբ այնպիսի 0 անկյունով, որը բավարարում է
:::::<big>'''cos0 =c / nv'''</big>:
առնչությանը (c-ն լույսի արագությունն է վակուումում, ո-ը՝ միջավայրի բեկման ցուցիչը ճառագայթման տվյալ հաճախականության համար, իսկ v-ն՝ մասնիկի արագությունը)։ ճառագայթում առաջանում է, երբ