«Զինադադար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հեռացվել է հոդվածի բուն թեմային չառնչվող տեղեկատվությունը:
Տող 5.
Ընդհանուր զինադադարի դեպքում ռազմական գործողությունները դադարեցվում են պատերազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու շնորհիվ հաճախ վերածվում է հաշտության պայմանագրի), մասնակի զինադադարի դեպքում որոշակի հատվածում։
 
== 1991 թվական ==
[[1991]] թվականի [[սեպտեմբերի 19]]-ին [[Սոչի]]ում, [[Հայաստան]]ի, [[Ադրբեջան]]ի, [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, [[ՀՀ]] և պաշտպանության նախադասեր [[Վազգեն Սարգսյան]]ը և [[Ռահիմ Ղազիև]]ը ստորագրել են զինադադարի համաձայնագիր՝ [[սեպտեմբերի 25]]-ի ժամը 24:00-ից [[ՀՀ]]-ի և [[ԼՂՀ]]-ի հետ [[ԱՀ]]-ի սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր զինադադարի հաստատման պահից բոլոր կողմերի զորամիավորումների հեռացում սահմանային գոտուց և անվտանգության գոտու ստեղծում։ Սակայն այս համաձայնագիրը չի իրականացվել՝ ղարաբաղյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում ադրբեջանական բանակի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակման պատճառով։
 
== 1993 թվական ==
ՊԲ-ի [[1993]] թնականի ամռան սկզբին իրականացրած հաջող մարտական գուրծողությունները, հատկապես [[1993]] թվականի [[հուլիսի 23]]-ին Աղդամի ռազմական հենակետի վնասազերծումը ստիպել են ԱՀ-ի ղեկավարությանն առաջին անգամ համաձայնել ԼՂՀ-ի հրադադարի առաջարկություններին, ինչի արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել [[հուլիսի 25]]-ի 00 ժամից մինչև [[հուլիսի 28]]-ը դադարեցնել կրակը։ Այդ ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվեր ԼՂՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների հանդիպման մասին։ [[1993]] թվականի հուլիսի 28-ին, չորսօրյա զինադադարից հետո, ԼՂՀ Մարտակերտի և ԱՀ-ի Թարթառի շրջանների սահմանագծում տեղի է ունեցել երկու հանրապետությունների պաշտոնատար անձանց հանդիպում։ Բանակցությունների ժամանակ քննարկվել է հրադադարի մասին պայմանավորվածությունը 7 օրով երկարաձգելու հարցը, որի ընթացքում պետք է նախապատրաստվեր ու անցկացվեր երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպում։ Ստորագրվել է համատեղ համաձայնագիր ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ [[Սերժ Սարգսյան]]ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար [[Սաֆար Աբիև]]ի կողմից։ Սակայն շուտով ԱՀ կողմը խախտել է զինադադրը, և մեծ ուժեր կուտակելով՝ [[օգոստոսի 5]]-ի գիշերը հարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ։
 
[[1993]] թվականի օգոստոսի վերջին տարածաշրջան ժամանած [[ՌԴ]] նախագահը վարել է բանակցություններ, որոնց արդյունքում հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զինադադարը տասն օրով վերականգնելու մասին, պայմանով, որ այն հետագայում երկարաձգվի։ [[1993]] թվականի [[օգոստոսի 31]]-ին ժամը 17:00-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է համաձայնագիր՝ կրակի դադարեցման մասին, և ձեռք բերվել համաձայնություն՝ մինչև [[սեպտեմբերի 10]]-ը Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ ԼՂՀ և ԱՀ [[Զինված Ուժեր]]ի ընդհանուր առմամբ հարգել են համաձայնագրերի պահանջները, և ռազմաճակատի ամբողջ երկայնքով տիրել է հարաբերական անդորր (շուրջ 60 ՕՐ)։
 
[[1993]] թվականի [[սեպտեմբերի 12]]-13-ը Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ կայացած ադըրբեջանա-ղարաբաղյան բանակցություններում քննարկվել են Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման կազմակերպման ու զինադադարի երկարաձգման հարցերը։ Կողմերը համաձայնել են զինադադարը մեկ անգամ ևս երկարաձգել մինչև [[1993]] թվականի [[հոկտեմբերի 5]]-ը ներառյալ։ Զինադադարի հարցը քննարկվել է նաև [[1993]] թվականի [[սեպտեմբերի 22]]-28-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված [[ԵԱՀԽ]] փարիզյան ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ, որոնց արդյունքում հակամարտող կողմերի հաստատմանն է ներկայացվել [[ԵԱՀԽ Մինսկի խումբ|ԵԱՀԽ Մինսկի խմբի]] նախագահի առաջարկած խաղաղ կարգավորման «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»։ Փաստաթուղթը ստորագրելով՝ հակամարտող կողմերը պարտավորվել են կայուն զինադադարը պահպանել առնվազն մինչև Մինսկի խորհրդաժողովի վերստացումը, որը նախատեսված էր [[նոյեմբերի 2]]-ին։
 
ԱՀ-ի ղեկավարությունը զինադադարներն օգտագործել է հիմնականում բանակը համալրելու, ուժերը Լեռնային Ղարաբաղի վերադասավորելու, ռազմաճակատներում պարտություն կրած զինվորների մարտունակությունը վերականգնելու համար։
 
== 1994 թվական ==
Այդուհանդերձ, [[1994]] թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԲ-ի հաջող գործողությունները ստիպել են ԱՀ-ի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման համար։ [[1994]] թվականի [[ապրիլի 24]]-ին ԱՀ ընդունել է պարտադրված զինադադար և ՌԴ միջնորդությամբ հայտարարել [[1994]] թվականի [[ապրիլի 28]]-ի 00 ժամից կրակը դադարեցնելու իր պատրաստականության մասին։ Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին և Վլադիմիր Կազիմիրովին հղած ուղերձում ԼՂՀ ԱԳ նախարար [[Արտակ Ղուկասյան]]ը և ՊԲ հրամանատար հակամարտության խաղաղ կարգավորման ԼՂՀ պատրաստականությանը և համաձայնել ապրիլի 28-ի 00 ժամից դադարեցնել ռազմական գործողությունները
 
[[1994]] թվականի [[մայիսի 5]]-ին [[ԱՊՀ]] միջխորհրդարանական վեհաժողովի, [[Ղըրղզստանի Հանրապետություն|Ղըրղզստանի Հանրապետությա]]ն խորհրդարանի, ՌԴ դաշնային ժողովի է արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստորագրված Բիշքեկյան ադանա գրությունը, [[մայիսի 19]]-ին ՌԴ և Մինսկի խմբի օժանդակությամբ կոսկի դադարեցման մասիս ձեռքբերված պայմանավորվածությունը նշանավորել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր՝ Զ-ի հաստատմանը միտված՝ քաղաքական բանակցությունների փուլը։
 
== Զինադադարի հաստատումը ==
[[1991]] թվականի [[մայիսի 9]]-11-ին ՌԴ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ [[Մոսկվա]]յում ՀՀ ու ԱՀ պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են զինադադարի հաստատմանն ուղղված առաջարկներ, ստորագրվել է հրաղադարի վերաբերյալ համաձայնագիր։ Տեխնիկական հարցերի ճշտումից հետո զինադադար հաստատվել է [[1994]] թվականի [[մայիսի 16]]-ին, ինչը պահպանվում է մինչև ՕՐԱ ([[2004]])։ Զինադադարի պահպանման պարտավորությունների մասին միակ փաստաթուղթը [[1994]] թվականի [[հուլիսի 27]]-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Սարգսյանի, ՊԲ հրամանատար Մ. Բաբայանի և ԱՀ պաշտպանության նախարար Մ. Մամեղովի համատեղ հղած նամակն է՝ ՌԴ պաշտպանության նախարար Պ.Գոսչովին, ԱԳ նախարար Ա. Կողքսևին, նախագահի ներկայացուցիչ Վ. Կազիմիրովին - Մինսկի խմբի նախագահ Յա. Էլիասոնին։
{{ՂԱՊ}}
 
[[Կատեգորիա:Ղարաբաղյան պատերազմ]]