«Սինյիտիրո Տոմոնագա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 8 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1.
'''Սինյիտիրո Տոմոնագա''' ({{lang-jp|朝永 振一郎}}, մարտի 31,1906 - հուլիսի 8, 1979), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան։ ճապոնիայի ԳԱ (1951թ) անդամ։ Ավարտել է [[Կիոտոյի համալսարան|Կիոտոյի համալսարանը]] (1929թ)։ 1932-1940թթ-ին աշխատել է ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունների ինստիտուտում։ 1937—1939թթ-ին կատարելագործել է գիտելիքները [[Լայպցիգի համալսարան|Լայպցիգի համալսարանում]], [[Վ. Հայզենբերգ|Վ․ Հայզենբերգի]] մոտ։ 1941—1969թթ-ին՝ [[Տոկիոյի համալսարան|Տոկիոյի համալսարանի]] պրոֆեսոր, 1963—1969թթ-ին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և ճապոնիայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են [[նեյտրոններ|նեյտրոնների]] և [[մեզոններ|մեզոնների]] տեսությանը, [[Միջուկային ֆիզիկա|միջուկային ֆիզիկային]], [[Մագնիսականություն|մագնիսականությանը]], [[քվանտային էլեկտրադինամիկային։էլեկտրադինամիկա|քվանտային էլեկտրադինամիկային]]։ 1940թ-ին ենթադրել է [[մեզոատոմներ|մեզոատոմների]] գոյությունը։ Տոմոնագաին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955-ին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ Նոբելյան մրցանակ (1965թ, [[Ռ․ Ֆեյնման|Ռ․ Ֆեյնմանի]] և [[Յու․ Շվինգեր|Յու․ Շվինգերի]] հետ)։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1964)։ ՄՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971):
{{ՀՍՀ}}