«Միխայիլ Գլինկա»–ի խմբագրումների տարբերություն

նշանավոր ռուս կոմպոզիտոր և երաժիշտ
Content deleted Content added
Նոր էջ. '''Միխայիլ Իվանովիչ Գլինկա''' (ռուսերեն՝ Михаил Иванович Глинка, հունիսի 1 (հին տոմարով՝ մայիսի 20) 1804 – փ...
(Տարբերություն չկա)

09:51, 24 Մարտի 2010-ի տարբերակ

Միխայիլ Իվանովիչ Գլինկա (ռուսերեն՝ Михаил Иванович Глинка, հունիսի 1 (հին տոմարով՝ մայիսի 20) 1804 – փետրվար 15 [հին տոմարով՝ փետրվարի 3) 1857), նշանավոր ռուս երգահան, առաջինը, որի ստեղծագործությունները ճանաչում են ստացել Եվրոպայում, հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր: Հիմնական ստեղծագործություններն են՝ «Կյանքը հանուն ցարի» («Жизнь за царя», 1836) և «Ռուսլան և Լյուդմիլա» («Руслан и Людмила», 1837—1842) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ: Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ Հազոր խմբակի վրա: