«Ջրարջանման շուն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 20.
Ենոտանման շունը (Nyctereutes procyonoides), գիշատիչների կարգի, շնազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 65—80 սմ է, պոչինը՝ 25 սմ։ Երկար, կոշտ քստամազե և խիտ աղվամազե մորթին շիկագորշից մուգ գորշ է։ Տարածված է Հարավ-Արևելյան Ասիայում ([[Ճապոնիա]],[[Չինաստան]], [[Կորեա]]), նախկին ՍՍՏՄ Մերձամուրյան շրջաններում, Ուսուրական երկրամասում։
Իր անվանումը ստացել է ենոտաշանը արտաքնապես շատ նման լինելու շնորհիվ, սակայն երկու կենդանիները բոլորովին տարբեր են:
== Արտաքին բնութագիր ==
Ենոտանման շունը արտաքնապես նմանություն ունի հարավամերիկյան աղվեսներին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք չեն մտնում նույն ենթաընտանիքի մեջ:
Կենդանին ունի փոքր և երկարացած գանգ: Գանգի սրությունը վկայում է կենդանու տեսակի հազարամյակներ գոյություն ունենալու մասին: Ատամները շատ ամուր չեն և ժանիքները առանձնապես երկար չեն, քանի որ կենդանին մսակեր չէ, այլ ամենակեր է:
=== Չափսերը ===
Ենոտանման շները ունեն 45-71 սմ մարմնի երկարություն և 12-18 սմ պոչի երկարություն: Պոչը բավականին կարճ է և կազմում է մարմնի 1/3ը և կենդանու կանգնած լինելու դիրքում չի դիպչում գետնին: Ունեն կարճ ականջներ:
Մարմնի քաշը փոփոխական է և կախված է տարվա եղանակից: Մարտ ամսին այն մոտ 3 կգ է իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող է հասնել մինչև 7 կգ:
|