«Ազատության արձան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 2.
'''Ազատության արձան''' (<small>անգլերեն՝</small>''Statue of Liberty'', լրիվ անունն է՝ '''Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը''' [[անգլերեն]]՝ Liberty Enlightening the World, [[ֆրանսերեն]]՝ La Liberté éclairant le monde) [[ԱՄՆ]]-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են “Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ”, “Ազատության և [[ժողովրդավարություն|ժողովրդավարության]] խորհրդանիշ”։ Արձանը տեղակայված է [[Նյու-Յորք]]ի [[Մանհեթեն]] թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող [[Լիբերթի Այլենդ]] կղզում։ <br />
 
Ազատության արձանը, որի հեղինակն է [[Ֆրեդերիկ Օգյուստ Բարթոլդի]]ն, [[1886]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին [[ԱՄՆ]]-ն նվեր է ստացել [[Ֆրանսիա]]յի ժողովրդից: Արձանն իրենից ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի [[Լիբերտաս]]ին: Կինը աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ [[1776]] թվականի [[հոլիսի 4]]: Ոտքերին ընկած է փշրված [[շղթա]]: Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։
 
Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր [[Էդուարդ Ռենե դը Լաբուլայե]]ից: Վերջինս, ասում են, [[1865]] թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես [[Ֆրանսիա]]յի և [[Ամերիկա]]յի ժողովուրդների համատեղ նախագիծ: [[Ֆրանսիա]]յում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև [[1870]]-ական թվականները: [[1875]] թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը: Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում: