«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Ներքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի''։ Չարբախ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[Իսֆահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի նախագահն էր '''Սերոբ Պողոսյանը''', իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև Հայաստանի այլ շրջանների գյուղաբնակներ։
 
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ Այդ ժամանակ Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
[[Պատկեր:Https://commons.wikimedia.org/wiki/File:Harutyun Hayrapetyan with Hambartsoum Harutiunyan.jpg|մինի|Գյուղի մեղվապահ Հարություն Հայրապետյանը կոլտնտեսության նախագահ Համբարձում ՀարությյունյանիՀարությունյանի հետ:]]
 
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ և անասնապահությամբ: Կոլտնտեսականները զբաղվել են [[բրինձ|բրնձի]], [[բամբակ]]ի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բրնձի և բամբակի վերացումից հետո նրանք ստեղծել են [[խաղող]]ի այգիներ, [[ծիրան]]ի և [[դեղձ]]ենու [[տնկարան]]ներ։ Նաև զբաղվել են [[շերամ]]ապահությամբ և այդ նպատակով թաղամասում մեծ թվով [[թթենի|թթենու]] ծառեր տնկվեցին։