«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ Այդ ժամանակ Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
 
Բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությանբ և անասնապահությամբ: Կոլտնտեսականները զբաղվել են [[բրինձ|բրնձի]], [[բամբակ]]ի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Բրնձի և բամբակի վերացումից հետո նրանք ստեղծել են [[խաղող]]ի այգիներ, [[ծիրան]]ի և [[դեղձ]]ենու [[տնկարան]]ներ։ Նաև զբաղվել են [[շերամ]]ապահությամբ, որինև այդ նպատակով թաղամասում մեծ թվով [[թթենի|թթենու]] ծառեր տնկվեցին։
 
Սերոբ ՊետրոսյանիցՊողոսյանից հետո գյուղի նախագահը է դարձել է [[Նորագավիթ|Նորագավթի]] բնակիչ Սամվելը։ Նա գյուղը ղեկավարել է մինչև 1948 թվականը։ Այնուհետև գյուղի նախագահընախագահ է ընտրվել '''Սուրեն Մովսիսյանը'''։ Այդ ժամանակ գյուղատնտես է եղել Իգնատը, իսկ նրանից հետո Մերուժան Հովսեփյանը։ Այդ ընթացքում գյուղի կուսկազմակերպիչն էր Գրիգոր Պետրոսյանը։ Սուրեն Մովսիսյանից հետո կոլտնտեսության նախագահ ընտրվեց Կառլեն Հակոբջանյանը, որը գյուղը ղեկավարեց մինչև անկախության տարիները։ Անկախության տարիներին գյուղում անցկացվեց գյուղապետի ընտրություն, որտեղ նախ ընտրվեց Գագիկ Գալստյանը, ապա ընտրվեց '''Ազատ Հայրապետյանը''' (1925-2008)։ 1990-ական թթ. տեղի ունեցավ Ներքին Չարբախի հողերի սեփականաշնորհում։ Հետագայում գյուղապետ է նշանակվել Սամվել Շառոյանը։ Նրան հաջորդել է Ալիկ Պողոսյանը, որն աշխատում է մինչև օրս։
 
Այժմ Ներքին Չարբախը մտնում է Երևանի [[Շենգավիթ համայնքի]] կազմում։
 
Գյուղում 1930-ական թվականներին հիմնադրվել է 7-ամյա դպրոց, որի իրավահաջորդը ներկայիս հմր 99 հիմնական դպրոցն է: 1950-1960թթ. դպրոցը եղել է ութնամյա, իսկ որպես միջնակարգ դպրոց առաջին շրջանավարտները տվել է 1973 թ-ին: Տարբեր ժամանակներում դպրոցի տնօրենն են եղել է տիկին Գայանեն, Մուշեղ Սահակյանը, Ոսկանյանը, Կարո Առաքելյանը, Սարիբեկ Մաթոսյանը (1973-2003): Ներկայումս դպրոցի տնօրենն է Լյուդմիլա Մարգարյանը:
1996թ. Ներքին Չարբախ թաղամասում սկսվեց ավանդական ճարտարապետական ոճի, գմբեթավոր Սուրբ Խաչ եկեղեցու (Ճարտարապետ Հրաչյա Գասպարյան) կառուցումը: Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:
 
==Աղբյուրներ==