«Հաշմանդամություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 11.
 
Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են աշխարհի բնակչության 15 %-ը (1.050.000.000 մարդ): <ref>[http://www.who.int/disabilities/world_report/2011/en/ World report on disability]</ref>
 
== Հաշմանդամության մոդելները ==
=== Բժշկական մոդել ===
Հայաստանում խորհրդային ժամանակներից ի վեր հաշմանդամությունը համարվել է և համարվում է անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը «հիվանդություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը։ Այսինքն` եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։ Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին
Այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։
 
=== Սոցիալական մոդել ===
Չբացառելով հաշմանդամության բժշկական մոդելի կարևորությունը՝ հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։
Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի, արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
 
== «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա ==