«Լուի դը Բրոյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 34.
| Վիքիդարան =
}}
'''Լուի դը Բրոյլ''' ({{lang-fr|Louis de Broglie}}, {{audio-IPA|De Broglie.ogg|[dəbʁœj|]}}) (օգոստոսի 15, 1892 - մարտի 19, 1987), ֆրանսիացի ֆիզիկոս, [[քվանտային մեխանիկա]]յի հիմնադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933 թվականից) և անփոփոխ քարտուղար (1942թ-ից)։ ԱԱՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958թ-ից)։ Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909թ) և ճշգրիտ գիտությունների (1913թ) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համայսարանի պրոֆեսոր (1926-1928թթ)։ 1928թ-ից Ա․ Պաանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945թ-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919թ-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է [[ռենտգենյան ճառագայթներ]]ի [[սպեկտր]]ների և [[ֆոտոէֆեկտ]]ի հետագոտմամբ։ 1924 թվականին առաջ, է քաշել [[Դը Բրոյլի ալիք|տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը]], որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու [[գամմա-ճառագայթներ]]ի, [[ռելյատիվիստական քվանտային մեխանիկա]]յի, [[ատոմի միջուկ|միջուկի]] կառուցվածքի, [[տարրական մասնիկներ]]ի, [[արագացուցիչ]]ների, ատոմային էներգիայի և [[կիբեռնետիկա]]յի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլիսոփայական պրոբլեմները։ Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952թ)։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել [[մասնիկ-ալիքային երկվություն|էլեկտրոնի ալիքային բնույթի]] հայտնագործման համար (1929թ)։
{{ՀՍՀ}}