«Միքայել Հայրապետյան (կուսակցական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
= ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ / ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ / Mikayel Hayrapetyan=
'''Միքայէլ Հայրապետեան''', Պահպանողական կուսակցության նախագահ,
Ծնվել է 12.12.1965թ., Երեւանում:
Ունի երկու դուստր:
==ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ==
1972-1982թթ. – Երեւանի թիվ 133 միջնակարգ դպրոց:
1982-1987թթ. – Երեւանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ:
1987-1990թթ. – ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:
==ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ==
1987-1991թթ. – Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Երեւանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար վարել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Մայրենի» հաղորդաշարի «Ճանաչել
զիմաստութիւն եւ զխրատ» բաժինը:
1991թ. – ՀՀ Լուսավորության նախարարության ծրագրամեթոդական եւ դասագրքերի վարչության պետ:
1991-1993թթ. – Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ եւ հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորման վարիչ
Երեւանի Ա.Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում:
1992թ. – ԱԻՄ «Անկախություն» պաշտոնաթերթի փոխխմբագիր (համատեղությամբ):
1993թ. – «Ար» շաբաթաթերթի թղթակից (համատեղությամբ):
1993թ. – ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթի թղթակից (համատեղությամբ):
1993-2008թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հայոց լեզվի ամբիոնի դոցենտ:
1994թ. – Վարդգես Պետրոսյանի եւ հիմնադիր կազմի հետ հիմնել է «Երկիր Նաիրի» թերթը` դառնալով մշակույթի
բաժնի վարիչը (համատեղությամբ):
1994թ. – ՀՀ Լեզվի պետական տեսչության գլխավոր խորհրդական (համատեղությամբ):
1994-1995թ. – «Ազգային պետություն» կուսակցության «Շրջան» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր
(համատեղությամբ):
1995թ. – «Օրեր» եռօրյա թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (համատեղությամբ):
1996թ. – ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության գաղափարախոսության բաժնի հատուկ
քարոզչության բաժանմունքի պետ (համատեղությամբ):
1996-1997թթ. – «Երեւանյան օրեր» եռօրյա թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր (համատեղությամբ):
1998թ. – ԵԿՄ «Երկրապահ» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր (համատեղությամբ):
2008թ. – Մարտի 1-ի դեպքերի պատճառով հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից,
գտնվել է ընդհատակում:
2009թ. – Ժամանակակից հայոց լեզվի եւ հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի դասախոս Հ.Օրբելու անվ.
համալսարանում:
2010-2011թթ. – Հայոց լեզվի եւ գրականության դասախոս Երեւանի գյուղատնտեսական համալսարանում:
2012թ. – Մասնակցելէ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)՝ դոցենտի թափուր
հաստիքի պաշտոնակալման մրցույթին եւ վերստին դոցենտ է աշխատում ՀՊՃՀ-ում:
==ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ==
1990թ. հաջողությամբ անցնելով «Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թվականների հայ արձակում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը` բոյկոտել է սեփական պաշտպանությունը` պահանջելով, որ անկախության ուղին բռնած Հայաստանը ստեղծի սեփական ԲՈՀ-ը, որի կազմավորումից հետո է միայն պաշտպանել ատենախոսությունը (1994թ.)` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1997թ.-ից ՀՊՃՀ դոցենտ:
2006թ.-ից` դիպլոմավորված դոցենտ:
Հայաստանի եւ արտերկրի ԶԼՄ-ներում հրապարակել է 1000-ից ավելի հրապարակախոսական նյութեր, հեղինակ է տպագիր ավելի քան երկու տասնյակ բանասիրական, մշակութաբանական, քաղաքագիտական մենագրությունների, դասախոսությունների համառոտագրերի, գրախոսությունների, գիտական խմբագրումների, գիտական հրատարակումների պատրաստման:
Առանձին գրքերով լույս են տեսել`
«21 հարց ու պատասխան» (առաջին հրատարակություն` 1999թ., երկրորդ հրատարակություն` 2002թ.),
«Թարգմանչական արվեստ եւ խմբագրում» (2000թ.),
«Վերջին ֆիդային» (համահեղինակ, 2000թ.),
«Քաղաքակրթական ընտրանքի խնդիրը հայ մշակույթում» (2003թ.),
«Հայ գրականության զարգացման տրամաբանությունը» (2004թ.),
«Փոքր Ասիան եւ Կովկասը քաղաքակրթությունների խաչմերուկում» (2004թ.),
«Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թվականների խորհրդահայ արձակում» (2005թ.),
«Գիտական գրականության թարգմանության հիմնական օրենքները» (2008թ., լույս է տեսել հեղինակի` ընդհատակում գտնվելու ընթացքում),
Ընդհատակում եղած ժամանակ 2009թ. գիտական հրատարակության է պատրաստել եւ լույս է ընծայել Լեոյի «Անցյալից» գիրքը, ինչպես նաեւ «Շիրակ Գյունաշյան. մարդ, որ բոլորինն էր» հուշագրությունների ժողովածուն, «Մարտիրոս Վարդանյան. մենագրություն եւ գրախոսականներ» (համահեղինակ, 2010թ., Լոս Անջելես, ԱՄՆ):
==ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ==
1982-1985թթ. ԵՊՀ-ում ծավալած ազգային գործունեության համար 1985թ.-ին հետապնդվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից. քրեական պատասխանատվության չի ենթարկվել ԽՍՀՄ ղեկավար Չեռնենկոյի մահվան եւ Գորբաչովի իշխանության գալու դիպվածով:
1986-1987թթ. ղեկավարել է ԵՊՀ Գրական ստուդիան:
1988թ.-ից մասնակցել է Համաժողովրդական շարժմանը, ելույթներ ունեցել Ազատության հրապարակում, վարչական պատասխանատվության ենթարկվել ՀԽՍՀ իրավապահ մարմինների կողմից: Գործունեություն է ծավալել հատկապես «Մաշտոց» միավորման կազմում:
1994թ.՝ հիմնադրման պահից եղել է «Ազգային պետություն» կուսակցության «Շրջան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը: Ցայսօր չբացահայտված է մնացել, թե ովքեր 1994թ. դեկտեմբերի 10-ին հրդեհեցին թերթի խմբագրատունը:
1995-ին Հովիկ Չարխչյանի եւ Արմեն Վ. Հովհաննիսյանի հետ հիմնել է «Օրեր» թերթը՝ դառնալով գլխավոր խմբագիրը: Լույս է տեսել ընդամենը երկու համար, ընդ որում՝ երկրորդը՝ ընդհատակյա,քանի որ առաջին համարից հետո տպարանները հրաժարվել են տպագրել «Օրերը»:
1996-ին հիմնել է «Երեւանյան օրեր» թերթը՝ դառնալով գլխավոր խմբագիրը: Ցայսօր չբացահայտված է մնացել, թե ովքեր 1997թ. մարտին հարձակվեցին թերթի խմբագրատան վրա, ինչի հետեւանքով գլխավոր խմբագիրը ծանր մարմնական վնասվածքներով երկու շաբաթ հայտնվեց հիվանդանացում:
1998թ., հիմնադրման պահից եղել է Երկրապահ կամավորականների միության «Երկրապահ» թերթի գլխավոր խմբագիրը: Պաշտոնից հրաժարվել է 1998թ. վերջին՝ չկամենալով մասնակցել ԵԿՄ-ՀՀԿ-ՀԺԿ քաղաքականությանը:
Մինչեւ 1998թ. որեւէ կուսակցության անդամ չի եղել:
1998-ին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը` դառնալով նրա նախագահը: Կուսակցական գործունեությունն արտացոլված է www.conservative.am կայքում:
2008թ.-ի Համաժողովրդական շարժման մեջ ունեցել է որոշ դերակատարում, ինչի հետեւանքով 2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ 2009թ. հունիսի 12-ը գտնվել է ընդհատակում. 2008թ. մարտին հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից: Ընդհատակում գրել է 99 հոդված, որոնք տպագրվել են ՀՀ եւ արտերկրի մամուլում: Ընդհատակում նամակագրական կապ է պահպանել միջազգային տարբեր կառույցների եւ արեւմտյան առաջատար երկրների հետ, զբաղվել գիտահետազոտական աշխատանքով:
Պահպանողական կուսակցության եւ Միքայել Հայրապետյանի համար քաղաքական առաջնային խնդիրներ են հատկապես պետական լեզվի պաշտպանությունը եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվների բացումը:
=Արտաքին հղումներ=
|