«Գյուստավ Կուրբե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկարիչ
| Անունը հայերեն = Գյուստավ Կուրբե
| Ի ծնե տրված անունը = GustaveԺան CourbetԴեզիրե Գյուստավ Կուրբե
| Բնօրինակ անուն ազգանուն = Gustave Courbet
| Պատկեր = Courbet Autoportrait.jpg
| անվանումը = ինքնանկար
| Ծննդյան ամսաթիվ = {{Ծննդյան [[ամսաթիվ|1819]] թ. [[հունիսի |06|10]]}}
| Ծննդավայր = [[Օրնան]], [[Ֆրանսիա]]
| Մահացել է =[[դեկտեմբերի 31]],{{Մահվան [[ամսաթիվ և տարիք|1877]]|12|31|1819|06|10}}
| Վախճանի վայրը = [[Լա Տուր դը Պեյ]], [[Շվեյցարիա]]
| ազգություն = {{Դրոշավորում|Ֆրանսիա}}
| Ոճ(եր)ը = ռեալիզմ
| Ժանր(եր)ը =
| Գործունեությունը = նկարիչ
| Գործունեության տարիներ =
| ազդվել է =
| ազդել է=
| վիքիպահեստ = Gustave Courbet
}}
 
'''Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբե''' ([[Հունիսի 10]], [[1819]], [[Օռնան]], [[Ֆրանշ-Կոնտե]]-[[դեկտեմբերի 31]], [[1877]], [[Տուր դե Պեյլց]], [[Շվեյցարիա]]), [[ֆրանսիացի]] [[նկարիչ]]։ [[1837]] թվականից հաճախել է Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական [[դպրոց]]ը ([[Բեզանսոն]])։ Գեղարվեստական կանոնավոր [[կրթություն]] չի ստացել։ Կրել է [[17-րդ դար]]ի իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը։ [[1848]] թվականի [[հեղափոխություն]]ը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը։ Հակադրվելով [[ռոմանտիզմ]]ին և ակադեմիական [[կլասիցիզմ]]ին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի։ Ձգտելով բացահայտել [[Ֆրանսիա]]յի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ («Թաղումը Օռնանում», [[1849]], [[էուվր]], [[Փարիզ]])։ Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով։ Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ («Քար ջարդողները», [[1849]], [[նկար]]ը ոչնչացել է, նախկինում եղել է [[Դրեզդենի պատկերասրահ]]ում), ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովըրդի կանանց («Լողացող կանայք», [[1853]], [[Ֆաբրի թանգարան]], Մոնպելիե)՝ համարձակորեն համադրելով մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին։ Իր՝ դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին ([[1863]] թվականի հակակղերական սյուժեներով գծանկարներ)։ Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բարե ձեզ, պարոն Կուրբե», [[1854]], [[Ֆաբրի թանգարան]], [[Մոնպելիե]]) և «Արվեստանոց» ([[1855]], [[Լուվր]], [[Փարիզ]]) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, [[1855]], «ճառ՝ նկարիչների համագումարում», [[1861]], [[Անտվերպեն]])։ 1860-ական թվականներին աշխատելով բնության գրկում՝ Կուրբեյի երփնագիրը դարձել է լուսառատ։ Նրա [[բնանկար]] ներին և [[նատյուրմորտ]] ներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», [[1867]], Լուվր, «Մրգեր», [[1871]], [[Տանհաուզեր]]ի պատկերասրահ, [[Նյու Յորք]])։ Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ։ [[1871]] թվականի [[Փարիզ]] ի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել է [[Վանդոմյան սյուն]] ը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել [[Շվեյցարիա]]։ Կուրբենյի ազդեցությունը նկատելի է [[Ստեփան Աղաջանյան]] ի արվեստում։ Կուրբենյի «Աղջկա դիմանկար»-ը [[Հայաստանի պետական [[պատկերասրահ]] ին է նվիրաբերել [[ԽՍՀՄ]] ժողովրդական նկարիչ [[Երվանդ Քոչար]]ը։
{{commons|Gustave Courbet}}
 
{{ՀՍՀ}}