«Ավետ Տերտերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 24.
1975 թ.՝ '''3-րդ սիմֆոնիա''': Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ: Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է:
Այս 3 սիմֆոնյաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք:
'''4-րդ սիմֆոնիայում''' Տերտերյանը կիրառել է ալեոտորիկայի սկզբունքը, որի համաձայն հնչյունների տևողությունը, դինամիկան կատարման ժամանակ որոշում է դիրիժորը: 4-րդ սիմֆոնիան ձայնային այնպիսի համակարգ ունի, որտեղ միաձուլվում են կիստոնային ձայնաշարեր, որոնք բացում են ճանապարհ դեպի քառորդ տոներ, դեպի նորագույն ժամանակի պարամետրեր: Այս սիմֆոնիայում է , որ Տերտերյանը անցնում է այն գիծը, որը Մալերի և նրա հետնորդների ուղղությունն էր: Կոմպոզիտորի ասելով այս սիմֆոնիան "отставляет слушателя наедине с самым собой и здесь наинается познания собствинного "я" ерез звук и тактику, музыку космоса и земли".
4-րդ սիմֆոնիայում արմատապես փոխվում է ժամանակի և տարածության ձայնատարբերումը: 4-րդ սիմֆոնիան դարձավ այն սահմանագիծը, որտեղ առաջին անգամ լսվում է տիեզերքի վիբրացիան: Տերտերյանն այսպես է ասել. "Творество- особый дар, отражение сверхуственного мира. Это погружениен в некое состаяние, в котором человек, обладающий даром принимать звуки, начинает слушать неслышимое- вибрацию Земли и Космоса".
Այստեղից է գալիս սիմֆոնիայի հզոր ռիթմը երաժշտության ձայնային մելոսը: Օգտագործելով սիմֆոնիկ նվագախմբի գործիքները Տերտերյանը օգտագործում է նրանց հնարավորությունները ստեղծելու զարմանալի էֆեկտիվ երաժշտական ստրուկտուրա՝ «տեմբրոձայն» կամ «տեմբրոտարածություն»: Օրինակ՝ 4-րդ սիմֆոնիայում՝ նվագախմբում հայտվում է մեղմ բազմաձայն ակորդ, բաղկացած 57 հնչյունից: «Տեմբրոտարածքը» ժամանակ առ ժամանակ փոխում է իր երանգը, աստիճանաբար սեղմվելով՝ նա վերափոխվում է Դո-մաժորային եռահնչուն, ապա, աստիճանաբար ընդլայնվելով, վերադառնում է հիմնական «ակորդ-տարածքը»: Դա ստեղծում է զարմանալի հնչյունային խմբակցություններ: