«Մասնակից:Gor Minasyan/Սևագիր ընդ.»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Ընկերություն | անվանում = Rey-Ban | ընկերության պատկերանիշ = Պատկեր:Ray-Ban logo.svg|180px|կենտրոն...»:
(Տարբերություն չկա)

15:30, 26 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԴուստր ընկերություն
ԱրտադրանքԱրևային ակնոցներ, շրջանակներ
ՍեփականատերLuxottica Group S.p.A.
Կայքray-ban.com

«Ռեյ-Բեն» (անգլ.՝ Ray-Ban) — արևային ակնողների և օպտիկան շտկելու շրջանակների բռենդ, որը պատկանում է իտալական Luxottica Group S.p.A. (Լյուքստտոնիկա) ընկերությանը:

Պատմություն

Առաջին մոդելը թողարկվել է 1937 թվականին: Այն կոչվում էր «Ավիատոր» և թողարկվել էր ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի օդաչուների համար[1]:

1930-ական и 1940-ական թվականներին Rey-Ban-ը համագործակցում էր ԱՄՆ-ի պաշտոնական կոմպլեկսի հետ և մատակարարում էր իր արտադրանքը զինվորականների համար[2]:

 
Գեներալ Դուգլաս Մակերտուրը

ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար Դուգլաս Մակերտուրը սիրում էր կեցվածք ընդունել ֆոտոխցիկի առաջ կանաչ լինզաներով և դեղին մետալիկ շրջանակներով «Ավիատոր»ով: Պատերազմից հետո` վերջին տասը տարիներին, էկոնոմիկական վերելքի, ավելի ուրախ, ազատ ապրելու ձգտուման պատճառով Ray-Ban-ը թողարկեց իր հայտնի «Ուեյֆերա» մոդելը:

Ծանոթագրություններ

  1. «Ray-Ban: The History of the Top-Selling Eyewear Brand Worldwide» (PDF). Luxottica.
  2. «Who Made Those Aviator Sunglasses? - New York Times».

____________________________________________________________________________________________________________


Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԲաց ընկերություն
Վայր 
ԱրտադրանքՄարդատար, բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ:
Աշխատողների թիվ320 590 մարդ (2010 թվական)
Դուստր ընկերություններToyota Financial Services
Daihatsu
Hino Motors, Ltd.
Denso
Toyota Industries
Կայքtoyota-global.com

Toyota կոնցեռնը հիմնադրվել է 1933 թվականին, երբ Toyota Automatic Loom Works ընկերությունում, որը մինչ այդ զբաղվում էր ոչ թե մեքենաների, այլ կտորից գործվածքների արտադրությամբ:

Պատմություն

Այն գլխավորեց ընկերության սեփականատեր Սակիչի Տոյոդայի (Sakichi Toyoda) որդիներից ավագը՝ Կիիչիրո Տոյոդան (Kiichiro Toyoda): Առաջին մեքենաների արտադրության համար օգտագործվեցին եկամուտները, որոնք ստացվել էին բրիտանական Platt Brothers ընկերության հաստոցների իրացման արտոնագրի վաճառքից:

1935-ական թվականներ

1935 թվականին մշակվեց ամենաառաջին մարդատար մեքենան, մոդել A1 (հետագայում АА), և բեռնատար Model G1 ավտոմեքենան, իսկ արդեն հաջորդ տարվա ընթացքում թողարկվեց АА մոդելը: Հենց այդ տարվա ընթացքում արտահանվեցին առաջին մեքենաները՝ 4 մեքենաներն ուղևորվեցին Չինաստանի հյուսիս: Եվ արդեն հաջորդ տարվա ընթացքում ավտոմոբիլաշինության բաժինն աճեց, դառնալով Toyota Motor Co., Ltd.:

1940-ական թվականներ

1947 թվականին, պատերազմից հետո, ընկերությունը թողարկեց իր արտադրանքի՝ Toyota Model SA, նոր սերիան, իսկ 3 տարի անց, համաշխարհային խորը դեպրեսսիայի ժամանակաշրջանում, ընկերության մեջ տեղի ունեցավ աշխատակիցների առաջին և վերջին բողոքը: Այդ բողոքի արդյունք դարձավ ընկերության ներքին կանոնակարգի փոփոխությունը, առևտրի բաժինն արդեն իրենից ներկայացնում էր ինքնուրույն ընկերություն ՝ Toyota Motor Sales Co., Ltd: Չնայած դրան, Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, երբ ավտոմոբիլաշինության ճապոնական ճյուղը, ինչպես և ուրիշները, շահութաբեր չէր, Toyota ընկերությանը հաջողվեց դուրս գալ ֆինանսական դժվարություններից նվազագույն կորուստներով:

Հարյուրամյակի կեսերին Տաիչի Օնոն (Taiichi Ohno) մշակեց արտադրական գործընթացի վերահսկողության էքսկլուզիվ տեխնոլոգիաներ, որոնք կարող էին խուսափել տարբեր տեսակի կորուստներից՝ նյութական, ժամանակային, տեխնիկական: Այդ տեխնոլոգիան իրականացվեց 1962 թվականին Toyota ընկերության բոլոր բաժիններում, հաստատելով իր արդյունավետությունը և բերելով Toyota-ի խմբին համաշխարհային ճանաչում:

1950-ական թվականներ

1952 թվականին վախճանվեց կոնցեռնի հիմնադիր Կիիչիրո Տոյոդան: Այդ ժամանակ արդեն ընկերությունը հասել էր իր բարձունքին: Այդ տարիներին ակտիվորեն ստեղծվում էին ընկերության ֆիրմային նախագծերը, վերլուծվում էր շուկան, համալրվում էին նոր մոդելներ՝ ստեղծվեց բարձր անցանելիությամբ Land Cruiser մեքենան, Crown-ը, որ մինչ այժմ լայն ճանաչում ունի, իսկ ամերիկայի նահանգներում ի հայտ եկավ Toyota Motor Sales, U. S. A.կոնցեռնը, որը Toyota-ի մոդելներ էր մատակարարում տեղի բնակչությանը:

Սկզբնական շրջանում Toyota մեքենաների մատակարարումն Ամերիկա տխուր վերջաբան ունեցավ, այդուհանդերձ, վերլուծելով պատճառները, Toyota ըկներությանը հաջողվեց դա ուղղել:

1960-ական թվականներ

1961 թվականին գործի դրվեց Toyota Publica ավտոմեքենան՝ փոքրիկ, ռեսուրսները տնտեսող մեքենա, որ միանգամից ճանաչում ստացավ:

1962 թվականին ընկերությունը թողարկեց միլիոներորդ օրինակը: 60-ական թվականներին ճապոնական տնտեսություն մեջ աճ գրանցվեց, ինչի արդյունքում աճեց նաև արտադրանքի իրացումը: Ընկերությունն ուներ արդեն իր ներկայացուցիչներն արտաքին շուկայում՝ Արևմուտքում, Արևելքում և Աֆրիկայում: Ավելի լայնացավ ամերիկյան շուկան՝ Corona մեքենան, որը ներմուծվում էր ԱՄՆ 1965 թվականից, միանգամից ճանաչում ձեռք բերեց, դառնալով արտահանվող մոդելներից ամենահանրաճանաչը: 1966 թվականին ընկերությունն արտադրում է իր ամենամեծ ճանաչում գտած մեքենան՝ Corolla, որի համաշխարհային ճանաչումը չի կորում մինչ այսօր:

1980-ական թվականներ

80-ական թվականներին նրանք մտան պատմության մեջ իրենց ստեղծած լրացուցիչ ձեռնարկություններով նոր տեխնոլոգիական պրոցեսների անընդմեջ մշակմամբ, բյուջետային մոդելները համալրելով այնպիսի ֆունկցիաներով, որոնք նախատեսված էին միայն էքսկլյուզիվ մոդելների համար: Վաճառքի են հանվում մի շարք նոր ավտոմեքենաներ՝ Celica (1970), Sprinter, Carina, Tercel (1978), Mark II: Tercel-ն առաջինն էր ճապոնական ապրանքանիշերից, որ ուներ ետևի քարշակ համակարգ: Արդեն 1972 թվականին արդեն ստեղծվել էր Toyota մեքենաների մոտ 10 մլն օրինակ: Անցնելով ֆինանսական դժվարությունների միջով, կառավարության պահանջով խնայելով հումքը՝ բնապահպանական նպատակներով, բարելավելով ընկերության ներքին իրավիճակը, մտավ իր զարգացման մի նոր փուլ:

1982 թվականին “Toyota Motor Co.”, “Ltd և Toyota Motor Sales Co.”, “Ltd.” Ընկերությունները միացան, կազմելով մեկ ընդհանուր ընկերություն՝ “Toyota Motor Corporation” անվամբ: Հենց այդ տարվա ընթացքում արտադրվում է “Camry” մեքենան: Անկասկած, Toyota-ն ավտոմոբիլային շուկայի հզոր ներկայացուցիչ է, համաշխարհային մեքենաշինության շուկայում գրավելով բրոնզը: 1983 թվականին Toyota- ն սկսում է համագործակցել General Motors ընկերության հետ, իսկ 1988 թվականին նրանք սկսում են ամերիկյան գործարաններում մեքենաների համատեղ արտադրությունը: Այդ ժամանակ ավարտվեց Շիբեցու մեքենաների համար հատուկ փորձարարական տարածքի շինարարության նախնական փուլը:1986 թվականին արտադրվեց Toyota ապրանգանիշի 50 մեքենա:

80-ականների գլխավոր նորություն է համարվում Lexus ենթաապրանքանիշի ի հայտ գալը, որը նախատեսված էր պրեմիում հատվածի համար: Մինչ նրա ի հայտ գալը ճապոնական մեքենաները համարվում էին ավելի մատչելի, փոքր, խնայող մոդելներ. Lexus-ի հայտնագործումը ճշտում մտցրեց ավտոմեքենայի մասին այդպիսի պատկերացումներում: 1989 թվականին, այսինքն Lexus-ի ստեղծվելու հենց հաջորդ տարվա ընթացքում նախագծվել և վաճառքի են հանվել հետևյալ մեքենաները՝ Lexus LS400 և Lexus ES250:

1990-ական թվականներ

1990 թվականը մտավ պատմության մեջ կորմորատիվ դիզայնի բաժնի հիմնադրմամբ: Նույն տարվա մեջ ԽՍՀՄ-ում հայտնվեց առաջին սպասարկման կենտրոնը: Toyota-ն շարունակում է գրավել համաշպարհային շուկան, ստեղծելով նոր ներկայացուցչություններ ամբողջ աշխարհով և կատառելագործելով իր աշխատանքը: Բացի այդ, ընկերությունը շարունակում է տեխնիկական բնույթի նորամուծություններ մտցնելը. Ստեղծվում են նոր ներկայացուցիչներ՝ Toyota System Research Inc. (Fujitsu Ltd.-ի հետ, 1990 թվականին), Toyota Soft Engineering Inc. (Nihon Unisys, Ltd.-ի հետ, 1991 թվականին), Toyota System International Inc. (IBM Japan Ltd.-ի և Toshiba Corp.-իհետ , 1991 թվականին) և ուրիշներ: 1992 թվականին հրապարակվեցին Toyota Guiding Principles – կոնցեռնի գործունեության հիմքերը, պատկերացում ընկերության ներքին քաղաքականության մասին:

Էկոլոգիա

Հրապարակվեց Երկրի Հրովորտակը (The Earth Charter)՝ նորամուծություններ արտադրության էկոլոգիականության բնագավառում: Էկոլոգիականությունը մեծ նշանակություն է ունեցել Toyota-ի համար. Օգնագործվում էին զանազան մեթոդներ, որոնք ուղղված էին էկոլոգիայի բարելավմանը, և 1997 թվականը նշանավորվեց Toyota Hybrid System հիբրիդային շարժիչով Prius մեքենայի արտադրությամբ: Հետագայում հիբրիդային շարժիչները հայտնվեցին նաև RAV4 և Coaster մեքենաներում:

21-րդ դար

90-ական թվականները բնութագրվում են 70 մլն-րդ օրինակի արտադրությամբ 1991 թվականին, իսկ 5 տարի անց արդեն 90 մլն-րդ: 1992 ստեղծվեց Toyota Training Center Վլադիվոստոկ քաղաքի կենտրոնում, ստորագրվեցին պայմանագրեր Audi և Volkswagen ընկերությունների հետ, իսկ 1995 թվականին տեղի է ունենում Toyota, Hino և Daihats արտադրանքների բաժանում, ինչպես նաև նորարարական բիզնես լուծումների մշակումը և նոր սերնդի շարժիչների արտադրմամբ: Հաջորդ տարվա ընթացքում ստեղծվում է մոսկովյան Toyota Training Center:

Մեկ տարի անց մշակվում է Raum մեքենան, իսկ 1998 թվականին Avensis-ը, ինչպես նաև մոդերնիզացվեց հանրաճանաչ Land Cruiser 100 մեքենան: Toyota-ի 100 մլն-րդ օրինակը արտադրվում է 1999 թվականին: 2000 թվականը նշանավորվեց, որ մեծ ճանաչում ձեռք բերեց Prius մեքենան, տարբեր շուկաներում վաճառելով մոդերնիզացված RAV4-ի ավելի քան 50 հազար օրինակ: 2001 թվականը նշանավորվեց ամերիկյան շուկայում Camry –ի 5 մլն-րդ օրինակի իրացմամբ: Անցյալ ամառվա ընթացքում ստեղծվում է ռուսական ներկայացուցչությունը՝ “Toyota Motor”, իսկ նույն տարվա ձմռանն իրացվեց Prius-ի 80 հազար օրինակ:

Այսօր Toyota-ն ամբողջ աշխարհում գլխավոր ավտոարտադրողն է: Բացի այդ, ճապոնական ավտոմոբիլային շուկայում նա առաջատար դիրքերում է և տարեկան արտադրում է ավելի քան 5.5 մլն մեքենա. Եթե հաշվենք, ստացվում է 1 մեքենա 1 վայրկյանում: Toyota կոնցեռնը ներառում է իր մեջ մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր ոլորտի գործողություններով: ____________________________________________________________________________________________________________

Կալաշնիկովի ավտոմատի կառուցվածքը

Փող

Փողը նախատեսված է գնդակի թռիչքին ուղղություն տալու համար: Այն ունի փողանցք`ձախից վերև`դեպի աջ ձգվող ակոսներով: Ակոսները նախատեսված են գնդակին պտտական շարժում հաղորդելու համար: Ակոսների միջև ընկած տարածությունը կոչվում է դաշտ, իսկ երկու հակադիր դաշտերի միջև ընկած տարածությունը`փողի տրամաչափ: Փողի հետնամասում փողանցքը հարթ է, պարկուճաձև: Այն կոչվում է փամփշտանոց:

 
ԿԱ-ի կառուցվածքը

ԿԱ-74 ավտոմատն ունի փողաբերանի արգելակ: Այն ծառայում է խոցումների խտության բարձրացման և հետհարվածի էներգիայի պակասեցման համար: Փողի վրա են գտնվում նշանահատիկի հիմքը, գազախուցը, միացնող ագույցը, նշանոցի կոճղակը: Գազախուցը փողանցքի հետ հաղորդակցվում է գազատար անցքի միջոցով:

Փողատուփ

Փողատուփը նախատեսված է ավտոմատի մասերն ու մեխանիզմները միացնելու, փակաղակով փողանցքը փակելու, փակաղակը կողպելու համար: Փողատուփում տեղադրվում է զարկանաձգանային մեխանիզմը:

Փողատուփի կափարիչ

Փողատուփի կափարիչը փողատուփի մեջ տեղավորված մասերն ու մեխանիզմները պահպանում է կեղտոտվելուց:

Նշանոցային հարմարանք

Նշանոցային հարմարանքը նախատեսված է տարբեր հեռավորության նշանակետերի վրա ավտոմատի նշանառության համար: Այն բաղկացած է նշանոցից և նշանահատիկից: Նշանոցը բաղկացած է նշանոցի կոճղակից, թիթեղաձև զսպանակից, նշանաձո-ղիԿԽ և անրիկից:

Նշանաձողիկի վրա կան բաժանքներ`1-ից մինչև 10-ը և «П» նշանը: Նշանառության սանդղակի թվերը նշանակում են համապատասխան տարածություններ`հարյուրյակներով: «П» նշանը համապատասխանում է նշանոցի մշտական (անփոփոխ) դիրքին, որը միաժամանակ համապատասխանում է նշանոցի «3» բաժանքին:

Մթության մեջ կրակելու համար օգտագործվում են ինքնալոաավորվող գլխադիրներ (նշանաձողիկի բաշիկի և նշանահատիկի վրա), ինչպես նաև գիշերային նշանոցներ: Կոթը և ատրճանակային բռնակը նախատեսված են հրաձգության հարմարության համար:

Փակաղակի շրջանակ

Փակաղակի շրջանակը գազամխոցով նախատեսված է փակաղակը և զարկանաձգանային մեխանիզմը գործի դնելու համար:

Փակաղակ

Փակաղակը փամփուշտը մղում է փամփշտանոց, փակում է փողանցքը, հարվածում է հրապատիճին և փամփշտանոցից

Հետադարձ մեխանիզմ

Հետադարձ մեխանիզմը նախատեսված է փակաղակի շրջանակը փակաղակի հետ միասին առջևի դիրք վերադարձնելու համար:

Գազախողովակ

Գազախողովակը փողի պահպանակով նախատեսված է գազամխոցի շարժմանն ուղղություն տալու և կրտվելիս ձեռքերը այրվածքներից պաշտպանելու համար:

Զարկանաձգանային մեխանիզմ

Զարկանաձգանային մեխանիզմը նախատեսված է հրահանի մարտական ոտքը կամ ինքնաթողքի ոտքը քաշելու, զարկանին հարված հասցնելու, ավտոմատ կամ մենահատ կրակոցներով կրակ վարելու, հրաձգությունը դադարեցնելու, փակաղակի չփակված լինելու դեպքում կրակոցը կանխելու և ավտոմատը ապահովիչին դնելու համար:

Փոխադրիչ

Փոխադրիչը ծառայում է ավտոմատը կրակահերթերով, մենահատ կրակոցով կրակելու, ինչպես նաև ապահովիչի վրա դնելու համար:

Փողակալ

Փողակալը նախատեսված է ավտոմատից հարմարավետ օգտվելու և ձեռքերը այրվածքներից պաշտպանելու համար:

 
Պահեստատուփ

Պահեստատուփ

Պահեստատուփը նախատեսված է փամփուշտների տեղավորման և դրանք փողատուփ մղելու համար:

Սվին-դանակ

 
Սվին-դանակ

Սվին-դանակը գրոհից առաջ միացվում է ավտոմատին և ծառայում է հակառակորդին ձեռնամարտում ոչնչացնելու համար: Կարող է գործածվել նաև որպես դանակ, սղոց (մետաղ սղոցելու) և մկրատ: Սվին-դանակը գոտու վրա կրելու համար դրվում է ողատյանի մեջ: Անհրաժեշտության դեպքում պատյանը սվին-դանակի հետ գործածվում է մետաղալար կտրելու համար: ___________________________________________________________________________________________________________

Gor Minasyan/Սևագիր ընդ.
Ընկերության տեսակԲաց բաժնետիրական ընկերություն
ՀիմնադիրՋոն Ուոլկեր
Գլխավոր անձինքՋոն Ուոլկեր, հիմնադիր;Կարլ Բասս, նախագահ և CEO; Կեն Բադո, փոխ-նախագահի պաշտոնակատար (վաճառք և սպասարկող); Քրիս Բրեդշոու, գլխավոր փոխ-նախագահ և CMO; Մարկ Հոկինս, գլխավոր փոխ-նախագահ և CFO
ԱրտադրանքCAD
Հասույթ

 2,273.9 մլն $ (2014) [1]



Գործառնական շահույթ 305 900 000 $ (2013)[2]

 284 800 000 $ (2014)[3]



Զուտ շահույթ  247 400 000 $ (2013)[4]

  228 800 000 $ (2014) [5]



Աշխատողների թիվ7,500 (2012)[6]
Կայքwww.autodesk.ru
www.autodesk.com

Autodesk, Inc. (NASDAQ: ADSK) — ընկերություն աշխարհի խոշորագույն ծրագային ապահովման մատակարարն է արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, մեքենաշինության ինֆորմացիոն միջոցների շուկայի համար:

Ընկերությունը մշակում է ծրագրեր ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժիներների համար: Այժմ աշխարհում Autodesk-ից օգտվում է մոտ 9 մլն օգտատեր:

Պատմություն

Autodesk ընկերությունը հիմնադրվել է 1982 թվականին Ջոն Ուոլկերի և տասներկու այլ հիմնադիրների կողմից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ռաֆաելում (ԱՄՆ)-ում:

Ընկերության առաջին ծրագիրը մշակվել է 1982 թվականին AutoCAD անվանմամբ, որը նախագծելու ավտոմատացված համակարգ էր, ստեղծված միկրոհամակարգիչների ինչպես նաև ութ լիցքանի CP/M  օպերացիոն համակարգի և նոր տասնվեց լիցքանի IBM PC-ի համար:

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս ստեղծել մանրամասնված գծագրեր և հասանելի էր բազմաթիվ ընկերությունների համար:

1990-ական թվականների սկզբին ընկերությունը դարձավ հրապարակային:

1990-ական թվականների սկզբներին Autodesk-ը սկսեց ակտիվ վերամշակել AutoCAD -ի մասնագիտացված տարբերակներ տարբեր ճյուղերի համար, այդ թվում ճարտարապետությունը, քաղաքացիական շինարարությունը և մեքենաշինությունը:

1992 թվականի ապրիլին ընկերությունը գլխավորեց Կերոլ Բարցը (անգլ.՝ Carol Bartz) , մինչ այդ գլխավորելով Sun Microsystems ընկերության փոխ-նախագահի պաշտոնը:

Նշանակումից հետո նա ձգտում էր հասնել հաջորդ հիմնանպատակներին, հասցնել Autodesk-ի արժեքը 1999 թվականին 1 մլրդ $-ի և իջեցնել Autodesk-ի կախվածությունը AutoCAD-ից ինչպես եկամտի հիմնական աղբյուր:

1992 թվականին Autodesk-ը կանգնեցրեց AutoCAD-ի նոր տարբերակի մշակոմը  Unix և Apple Macintosh-ի համար, իսկ 1997 թվականին MS-DOS-ի համար, կենտրոնանալով բացառապես  Microsoft Windows-ի վրա:

2000 թվականների սկզբին ընկերությունը իր դրամապանակի մեջ ավելացրեց ծրագրերի շարք, որոնք որ հիմնված չէին AutoCAD-ի վրա: Դրանցից էին Revit-ը և Inventor:

2004 թվականին AutoCAD դարձավ ամենատարածված CAD-ը աշխարհում: DWG և DXF ձևաչափի ֆայլերը, որոնք մշակված էին հատուկ AutoCAD -ի համր սկսեցին լայնորեն ընդունվել տարբեր CAD-երի տվյալների փոխարինման համար:

2006 թվականի մայիսի 1-ին Autodesk-ը գլխավորեց Կարլ Բասսը, մինչ այդ եղել է (COO) ընկերության օպերացիոն տնօրեն, իսկ Կերոլ Բարցը զբաղեցրեց նախագահների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը, որից հետո՝ 2009 թվականին զբաղեցրեց Yahoo ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:

Ծրագրեր և լուծումներ

AutoCAD

Պատկեր:AutoCAD2014 logo.png
AutoCAD 2014-ի լոգոն

AutoCAD, 2D և 3D նախագծման և գծագրման համակարգ: AutoCAD-ի նախկին տարբերակներով կարելի էր գործողություն կատարել տարական օբյեկտներով, այնպիսին ինչպես շրջան, աղեղ, գիծ և այլն, որոնցից կազմված էին այլ բարդ օբյեկտներ: Սակայն ժամանակակից փուլում ծրագիրը ներառում է իր մեջ գործիքների ամբողջական հավաքածու, որը ապահովում է կոմպլեքսային եռաչափ մոդելավորում, այդ թվում աշխատանք կամայական ֆորմաների հետ, եռաչափ մարմինների ստեղծում:

Ծրագրեր արդյունաբերական արտադրության և մեքենաշինության համար

Նախագծման և դիզայնի հետ կապված որոշումներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ներառյալ արդյունաբերական սարքավորումների և սպառողական ապրանքների էլեկտրամեխանիկական, ավտոմոբիլային, մեքենաշինական արտադրությունը։ Շատ ապրանքներ հիմնված են թվային նախատիպերի տեխնոլոգիաների վրա։ Այս սիգմենտի լուծմանը վերաբերում են՝ Autodesk Inventor-ը, Autodesk Alias-ի ընտանիքի ծրագրերը, AutoCAD Electrical-ը, AutoCAD Mechanical-ը, Autodesk Vault-ը և այլն:

  • Autodesk Inventor - պահեստային լուծումը 3D մոդելավորման պարամետրիկ արդյունաբերության համար: Ծրագիրը թույլատրում է նախագծել և մոդելավորել տարբեր եռաչափ պատկերներ թվային միջավայրում: Արդյունքում ստացվում է այնպես կոչված «թվային նախատիպ», որի հատկությունը ամբողջովին համապատասխանում է ապագա ֆիզիկական նախատիպի ընդհուպ մինչև նյութի բնութագրի հատկությանը:
  • Autodesk Showcase - Ծրագիր, նախատեսված եռաչափ պատկերայնացումների ստեղծման համար, հիմնված CAD-ի տվյալների վրա:
  • Autodesk SketchBook Pro- Հավելված նկարելու և գծագրելու համր, հատուկ նախատեսված թվային պլանշետների և ԱՀ պլանշետների օգտագործման համար:
  • Autodesk Simulation - Ծրագրերի ընտանիք, հաշվարկների և ինժիներական անալիզների համար: Այստեղ մտնոմ են Autodesk Simulation Mechanical (ավելի ուշ հայտնի Autodesk Simulation Algor անվանմամբ) կինեմատիկական և ամրապնդված անալիզների համար,  Autodesk Simulation CFD (ավելի ուշ հայտնի CFDesign անվանմամբ ) հիդրոգազադինամիկայի հաշվարկման լուծման համար, Autodesk Simulation MoldFlow ձուլված ֆորմաների մոդելավորման համար, արտադրանք պլաստմասից և ձուլման պրոցեսը ճնշման տակ:
  • Autodesk Vault - (Vault Manufacturing և Vault Workgroup) ծրագրերի ընտանիք հիմնված թվային տեխնոլոգիանների վրա աշխատանքային խմբում նախագծի ղեկավարման համար:
  • Autodesk Inventor Publisher - Ծրագիր, նախատեսված տեխնիկական հրահանգների ստեղծման համար և արտադրանքի փաստաթղթեր, հիմնված միևնույն թվային նախատիպի վրա, ինչը որ օգտագործվել էր նախագծման ընթացքում:

Ծրագրեր ճարտարապետության և շինարարության համար

Այս խմբի ծրագրերը օգտագործում են տարբեր ճարտարապետական և նախագծային կազմակերպություններ, ինչպես նաև շինարարական ոլորտներորտի այլ կազմակերպություններ տարբեր շինությունների և կառույցների նախագծման համար, իրենց կոնստրուկցիաների և ենթասիստեմների մոդելավորում և անալիզ: Այս ծրագրերի մեջ պարամետրիկական նախագծման համակարգերը հիմնված շինությունների ինֆորացիոն մոդելավորման տեխտոլոգիաների վրա ( Building informational modeling — BIM) Autodesk Revit Architecture և Autodesk Revit Structure, շենքերի ենթակառույցների նախագծման ծրագրեր AutoCAD Architecture, AutoCAD Civil 3D և AutoCAD MEP, ինչպես նաև վերլուծական համալիրներ՝ էկոլոգիապես ռացիոնալ նախագծման խնդիրների լուծման համար:

Ծոթագրություններ