«Դիպոլային մոմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Էլեկտրամագնիսականություն}}
'''Դիպոլային մոմենտ''', Էլեկտրականէլեկտրական, լիցքավորված մասնիկների համակարգի Էլեկտրականէլեկտրական հատկությունները բնութագրող [[վեկտոր]]։ N թվով [[էլեկտրական լիցք|լիցքավորված մասնիկների]] ևամակարգի դիպոլային մոմենտը' N p = ei r1, որտեղ ei-ն i-րդ մասնիկի լիցքն Է, r-ն՝ շառավիղ-վեկտորը։ Չեզոք համակարգի դիպոլային մոմենռը կախված չէ կոորդինատների համակարգի ընտրությունից, այլ որոշվում է լիցքերի փոխադարձ դասավորությամբ ու մեծությամբ։ Մասնավոր դեպքում, դիպոլի դիպոլային մոմենտը ուղղված է բացասական լիցքից դեպի դրականը և թվապես հավասար է լիցքերի 1 հեռավորությաև և լիցքի բացարձակ մեծության (e) արտաղբյալին՝ |p| = el։ Դիպոլային մոմենտի միջոցով որոշվում է դիպոլի էլեկտրական դաշտը R>>1 պայմանին բավարարող կետերում, ինչպես նաև արտաքին [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցությունը նրա վրա։
 
Մոլեկուլը նույնպես կարելի է համարել լիցքերի համակարգ, որի դիպոլային մոմենտը՝ μ=e<sub>ԷՖ</sub>l(e<sub>ԷՖ</sub> այստեղ 10<sup>-10<sup></sup></sup> լ․ CGSE միավոր կարգի էֆեկտիվ լիցք է, իսկ 1-ը դրական և բացասական լիցքերի «ծանրության կենտրոնների» հեռավորությունը, այն մոլեկուլի չափերի՝ 10<sup>-8</sup> սմ կարգի մեծություն է)։ Լիցքավորված մասնիկների կամայական համակարգից հեռու դրա Էլեկտրական դաշտը որոշվում է տարբևր [[մուլտիպլետներ]]ով՝ լրիվ լիցքով, դիպոլային մոմենտով, քվադրուպոլ մոմենտով ևն։ Սակայն չեզոք համակարգի էլեկտրական դաշտը, այդ համակարգի չափերի համեմատ մեծ հեռավորությունների վրա, առաջին մոտավորությամբ որոշում է միայն նրա դիպոլային մոմենտը։