«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Սովետական իշխանության առաջին տարիներին, մինչև [[1925]] թ.-ի հոկտեմբերի 20-ը, Կոտայքը որպես գավառակ մտել է [[Երևանի գավառ]]ի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Կոտայքը [[Հայաստան]]ի հետամնաց գյուղատնտեսական շրջաններից էր։ 1700 գաղթական ընտանիքներ բառացիորեն ընչազուրկ էին և անօթևան։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը և իշխանության մարմինները ամենից առաջ ձեռնամուխ եղան սովյալներին օգնելուն։ [[1922]] թ.-ին կայացած անկուսակցականների համագումարը որոշեց, մինչև կառավարության օգնությունը, գյուղում միջոցներ ձեռնարկել սովի դեմ պայքարելու համար։ Գաղթականների համար առանձնացվեցին գյուղատեղեր, որտեղ 1922–[[1925]] թթ.-ին նրանք բնակություն հաստատեցին։ Գաղթական ընտանիքները հիմնականում բնակեցվեցին լեռնային Սարանիստ (Թութիա), Զովաշեն (Դալլաքլու), Աստղաբերդ (Կըզկալա), Սևաբերդ (Ղարաղալա), Ողջաբերդ, Գեղադիր (Քյարփիչլու), Հացավան (Ավդալար), Գետամեջ (Քեթրան) գյուղերում։ Շրջանի բնակչության մոտ 95% անգրագետ էր։
 
===Կրթության և տնտեսության զարգացումըզարգացում===
Բոլոր գյուղերում բացվեցին անգրագիտության վերացման կայաններ (լիկկայաններ)։ Սկսվեց զանգվածային տարրական կրթության իրագործումը։ Այդ նպատակով տարրական դպրոցներ բացվեցին գյուղերում։ [[Քանաքեռ]]ում [[1926]] թ.-ին բացվեց յոթնամյա դպրոց, իսկ Ելղովանում՝ կոլերիտ դպրոց։ [[1925]] թ.-ին շրջանում գործում էր արդեն 24 դպրոց՝ 2684 աշակերտով։
 
1511

edits