«Անդրեյ Ամատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ամատունիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 37.
 
== Կենսագրություն ==
Անդրեյ Ամատունին ծնվել է 1928 թվականի հունվարի 10-ին, Լենինգրադում։ Ավարտել է [[Մոսկվայի պետական համալսարան|Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան]]ը (1950)։ 1965-1973 թթ. եղել է ԽՍՀՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի [[Երևանի ֆիզիկայի ինստիտուտ]]ի տնօրենի առաջին տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն, 1992-1999 թթ.՝ գլխավոր գիտաշխատող: Ամատունու առաջին աշխատանքները վերաբերում են անտիֆերոմագնիսականության քվանտային տեսության խնդիրներին։ Մասնակցել է Երևանի Էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ֆիզիկական սկզբունքների, դրա և Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տեխնիկական վերազինման ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Հետազոտել է անցումային ճառագայթման որոշ հատկություններ (անցումային ճառագայթումը երկու միջավայրերի ընդհանուր սահմանում, անցումային ճառագայթումը միջավայրի տարածական դիսպերսիայի դեպքում և այլն)։ 1963 թվականից զբաղվել է տարրական մասնիկների տեսության տարբեր հարցերով։ Կոմպլեքս մոմենտների տեսությամբ հաշվել է մեզոնների ֆոտոծնումը (վեկտորական՝ <math>\rho, \mu, \phi</math> և պսևդոսկալյար՝ <math>k^{+}, kok^{\circ}</math>), տարրական մասնիկների ոչ գծային խնդիրներ լուծելու համար կիրառել ֆունկցիոնալ անալիզի մեթոդներ։ Մասնակցել է Նոր Ամբերդի միջազգային փորձարարական և տեսական ֆիզիկայի դպրոցի կազմակերպմանը, այդ դպրոցում կարդացած զեկուցումների խմբագրմանն ու հրատարակմանը։ 1950 թվականից տեսական ֆիզիկա է դասավանդել [[Երևանի պետական համալսարան]]ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref><ref>[http://www.sci.am/members.php?mid=35&langid=2 ՀՀ ԳԱԱ վախչանված անդամներ, Անդրեյ Ցոլակի Ամատունի]</ref>։
 
== Պարգևներ ==