«Խաչենի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 53.
}}
 
'''Խաչենի իշխանություն''', հայ ավատական վարչա-քաղաքական կազմավորում Հայաստանում, [[X դար|X]] - [[XVII դար|XVII]] դարերում՝ նախկին Ծավդեք-Արցախի նախարարական-իշխանական տան տոհմաճյուղերի գլխավորությամբ։ Արաբական տիրապետության վերջին շրջանում ([[IX դար]]ի վերջ) [[Գանձակ]]ում գոյացած քուրդ-մահմեդականմուսուլմանական ամիրայությունը յուրացրել էր Ուտիքի մի շարք գավառներն ու Արցախի [[Մուխանք|Մուխանք գավառը]], և Բագրատունիների թագավորության օրոք արդեն նախկին Ծավդեք-Արցախի նախարարական տունը, բաժանված երկու ճյուղի, հիմնականում իշխում էր նահանգի լեռնային ու նախալեռնային տարածքում։ Եթե նահանգի արևելյան եզրը հասնում էր Մուխանք (Միլ-Մուղան) դաշտին, ապա արևմուտքում այն ընդգրկում էր Գեղամա ([[Սևան]]) լճի ամբողջ արևելյան ափը՝ Սոդք գավառով։ [[IX դար]]ի կեսից Խաչենի իշխանությունը տարածվում էր նաև Ուտիքի հարավային և արևմտյան գավառների վրա։ Մահլ Սմբատյանի ([[IX դար]]ի I կես) գրավումների շնորհիվ Մեծ Մյունիքի հյուսիս-արևմտյան մասը (Գեղամա գավառ) նույնպես անցավ Խաչենի իշխանությանը։
 
[[X դար]]ից սկսած մեծ կարևորություն է ստանում նահանգի կենտրոնական, բերդ-ամրոցներով հարուստ մասը՝ [[Խաչեն]]ը ([[Թարթառ]], Խաչեն ու [[Կարկառ]] գետերի հովիտները), որի ընդհանուր անունով էլ կոչվում էր ամբողջ իշխանությունը։ Անկախ տոհմաճյուղերի քանակից՝ Խաչենի իշխանությունը միշտ հանդես է եկել որպես մեկ ամբողջություն՝ ճյուղերից մեկի գահերեցությամբ։ [[Կոստանդին Ծիրանածին]]ը, թվարկելով [[Հայաստան]]ի պետական կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուգանդական արքունիքը գրագրություն ուներ, հիշատակում է նաև Խաչենի իշխանին<ref name=Konstandin>Կոստանդին Ծիրանածին, Արարողությունների մասին, գիրք 2, գլ. 48</ref>։ Այս նշանակում է, որ [[Մեծ Հայք]]ի Ծավդեք-Արցախի նախարարության չընդմիջվող ժառանգորդ Խաչենի իշխանությունը շարունակում էր մնալ Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից մեկը։ [[Մխիթար Գոշ]]ը հանձինս Խաչենի իշխանության ու Կիլիկյան (Ռուբինյան) իշխանապետության տեսնում էր հայրենի թագավորության այն հզոր բեկորները, որոնց հետ էր կապում հայ ժողովրդի քաղաքական միասնության վերականգնման բաղձանքները։