«Հիդեկի Յուկավա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
| Վիքիդարան =
}}
'''Հիդեկի Յուկավա''',({{Lang-ja|湯川秀樹}}) (հունվարի 23, 1907 - սեպտեմբերի 8, 1981), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946թ)։ Ավարտել է [[Կիոտոյի համալսարան|Կիոտոյի համալսարանը]] (1929թ); 1932թ-ից աշխատել է Կիոտոյի (1939թ-ից պրոֆեսոր) և Օսակայի (1933 -1939թթ) համալսարաններում։ 1948թ-ին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949—1953-ին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Ցորք) պրոֆեսոր։ 1953—19701953-1970թթ-ին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են միջուկի տեսությանը։ 1935թ-ին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ [[Նուկլոն|նուկլոնների]] փոխազդեցությունը տեղի է ունենում [[Էլեկտրոնիկա|Էլեկտրոնի]] զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ [[մեզոններ|մեզոնների]] (փորձնականորեն հայտնաբերվել են 1947թ-ին) փոխանակության հետևանքով։ [[Ֆիզիկայի նոբելյան մրցանակ]] (1949թ)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966թ), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։
{{ՀՍՀ}}