«Հիդեկի Յուկավա»–ի խմբագրումների տարբերություն

չ
(Նոր էջ «'''Հիդեկի Յուկավա''', (1907— 1981), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946թ)։ Ավարտել է Կիոտոյի համալսա...»:)
 
'''Հիդեկի Յուկավա''', (1907— 1981), ճապոնացի ֆիզիկոս, ճապոնիայի ԳԱ անդամ (1946թ)։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929); 1932-ից աշխատել է Կիոտոյի (1939թ-ից պրոֆեսոր) և Օսակայի (1933—1939) համալսարաններում։ 1948-ին հրավիրվել է բարձրագույն հետազոտությունների ինստ․ (Պրինստոն, ԱՄՆ)։ 1949—1953-ին՝ Կոլումբիայի համալսարանի (Նյու Ցորք) պրոֆեսոր։ 1953—1970-ին ղեկավարել է Կիոտոյի համալսարանի հիմնարար ֆիզիկայի ԳՀԻ։ Աշխատանքները նվիրված են միջուկի տեսությանը։ 1935թ-ին առաջարկել է միջուկային ուժերին վերաբերող տեսություն, որով բացատրվում էր դրանց մոտազդեցությունը։ Այդ տեսությունից բխում Էր, որ նուկլոնների փոխազդեցությունը տեղի է ունենում Էլեկտրոնի զանգվածից մոտ 300 անգամ մեծ զանգված ունեցող մասնիկների՝ մեզոնների (փորձնականորեն հայտնաբերվել են 1947թ-ին) փոխանակության հետևանքով։ Նոբելյան մրցանակ (1949)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966թ), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1963)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ]]