«Վարդանի և հայոց պատերազմի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 42.
 
== Իմաստուն ասույթներ ==
''«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»''. սա Եղիշեի ամենանշանավոր ասույթներից է։ Ըստ մեր պատմիչի` բոլոր չարիքները բխում են ուսման պակասից։ Մտավոր լույսը, իմաստությունը, ըստ Եղիշեի, անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, հատկապես [[թագավոր]]ին։ ''«Եթե թագավորը,-ասում է նա,-իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել: Թագավորը միայն իր համար չէ պատասխանատու, այլ նաև նրանց համար, որոնց կորստյան պատճառ է եղել»''։ Եթե մարդը խավարամիտ է, նրա հոոգին էլ թուլանում է, զրկվում [[առաքինություն]]ից, սաստիկ երկյուղի մեջ է ընկնում, վախենում ամեն ինչից, հատկապես [[մահ]]ից։ Ով գիտի, թե ինչի համար է մեռնում, նա չի վախենում մահից։ ''«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»''. այս ասույթի մեջ պատմիչը խտացրել է Վարդանանց պատերազմի ամբողջ գաղափարախոսությունը։ Հայ մարտիկներն ինքնակամ և գիտակցելովգիտակցաբար գնում են մահվանն ընդառաջ, որովհետև գնում են պաշտպանելու իրենց հավատն ու [[հայրենիք]]ը և դրանով` անմահանալու։ Եղիշեն նաև ասել է. ''«Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»''։ Հիրավի, հայ ժողովրդի պատմության փորձը ցույց է տալիս, որ միաբանությամբ միայն կարելի է պաշտպանել հայրենիքը։
 
== Եղիշեի պատմության ազդեցությունը ==
Եղիշեի «Պատմությունը» խոր ազդեցություն է ունեցել հետագա շրջանի ողջ հայ գրականության վրա։ Այդ մատյանի ներշնչանքով գրվել են [[շարական]]ներ, բանաստեղծություններ, թատերգություններ։ Այդ մատյանն է հիմք դարձել նաև [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «[[Վարդանանք (պատմավեպ)|Վարդանանք]]» պատմավեպի համար։
 
== Աղբյուրներ ==