«Տրիեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 59.
}}
 
'''Տրիեստ''' (Trieste), քաղաք և նավահանգիստ Հյուսիսային [[Իտալիա]]յում, [[Ադրիատիկ ծով]]ի ափին։ Կան նավի շարժիչների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, սև մետալուրգիա, նավթավերամշակում, ցեմենտի, ապակու, թղթի, շուտի, սննդի արդյունաբերություն, համալսարան, ծովային, բնապատմական թանգարաններ։ Տրիեստում է տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը։ Հին ժամանակներում Տրիեստը եղել է [[Հռոմ]]ի գաղութը, [[V դար|V]] - [[IX դար|IX]] դդ․ տիրել են օստգոթերը, [[Բյուզանդիա]]ն, լանգոբարդները, ֆրանկները։ Միջին դարերում Տրիեստին շնորհիվ իր աշխարհագրական շահավետ դիրքի, նշանակալից առևտրրի կենտրոն էր։ [[13-րդ դար|XIII]] դ․ Տրիեստին տիրել է [[Վենետիկ]]ը, [[1382]]-ին՝ ավստրիական Հաբսբուրգները, [[1719]] - [[1891]]-ին Տրիեստը ազատ նավահանգիստ էր։ [[1797]] և [[1805]]-ին օկուպացրել են ֆրանսիացիները, [[1809]]-ին՝ գրավել, և մինչև [[1813]]-ը Տրիեստը մտել է [[Ֆրանսիա]]յից վասալական կախման մեջ գտնվող Իլլիրիական պրովինցիաների կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է [[Իտալիա]]յին։ [[1943]]-ին զավթել են գերմանաֆաշիստական զորքերը, [[1945]]-ի մայիսի 1 - 2-ին ազատագրել է հարավ-սլավոնականհարավսլավոնական ժողովրդական-ազատագրական բանակը։ [[1945]]-ին քաղաք են մտել անգլո-ամերիկյան զորքերը (որոնք մնացել են մինչև [[1954]]-ը), [[1947]] - [[1954]]-ին Տրիեստը մի փոքր շրջանի հետ կոչվում էր «Տրիեստի ազատ տերիտորիա», որը լիկվիդացվեց [[1954]]-ի իտալա-հարավսլավոնական համաձայնագրով։ Տրիեստը և նրան հարակից արևմտյան տարածքն անցան Իտալիային, իսկ Տրիեստից արևելք՝ Հարավսլավիային։ [[1975]]-ին Հարավսլավիան և [[Իտալիա]]ն ստորագրեցին Տրիեստի շրջանում պետական սահմանի մասին պայմանագիրը։
 
==Հայերը Տրիեստում==
Տրիեստում հայեր հաստատվել են [[18-րդ դար|XVIII]] դ․]] վերջին քառորդում, երբ [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] պառակտման ([[1772]]) հետևանքով, միաբանների մի խումբ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ եկել է Տրիեստ։ Ավստրիական արքունիքը հովանավորել է միաբաններին և թույլատրել այնտեղ հիմնել վանք, դպրոց, տպարան, որը սկսել է աշխատել [[1776]]-ից և 35 տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան 70 անուն հայերեն գիրք, հիմնականում կրոն, բովանդակությամբ, նաև դասագրքեր, եվրոպական լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Միաբանությունը [[1811]]-ին տեղափոխվել է [[Վիեննա]]։
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրիեստ» էջից