«Ուղտասար (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{refimprove}}
{{tone}}
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia.jpg|thumb|280px]]
'''Ուղտասարը''' [[լեռ]] է [[ՀՀ]] [[Սյունիքի բարձրավանդակ]]ի կենտրոնական հատվածում, Սիսիանից մոտ 30 կմ հեռու, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է [[ժայռապատկեր]]ներով հարուստ հնավայր։<ref>[http://www.welcomearmenia.com/main.php?lang=arm&page=attractionsinarmenia&sid=204 Հիմնական տեսարժան վայրերը - Ուղտասար]</ref>
 
== Ուղտասար ==
Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ [[Սև լիճ|Սև]] և [[Ալ լիճ|Ալ լճերի]] միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով։ Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար և դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում։ Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի ''քարեդարանն'' է բաց երկնքի տակ։
[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg|thumb|280px]]
Ուղտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է '''այծքարեր''' կամ '''իծագրեր''' անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։ Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն։ Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրևների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։ Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ։ Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր։ Այսօր, իմանալով հայ և համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը։
 
== Ուղտասարի ժայռապատկերներ ==
Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն։
Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ` ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում: Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են: Ժայռապատկերների մեծ մասը փորագրված է պղնձագույն և սև ժայռաբեկորների հորիզոնական կամ ուղղաձիգ հարթ մակերևույթներին` 2-6 սմ խորության, 2-20 մմ լայնության խորագծերով:
 
Ժայռապատկերների բովանդակությունը բազմազան է. դրանցում տեղ են գտել որսորդությանը, մարդուն շրջապատող բնաշխարհին, հմայական արարողություններին, տիեզերական պատկերացումներին, հատկապես արևի պաշտամունքին աղերսվող տեսարաններ: Ուղտասարում ամենահին ժայռապատկերները վերաբերում են մ.թ.ա. V-IV հազարամյակներին: Զանգվածեղ ժայռաբեկորների վրա դրոշմված են եղջերուների, գիշատիչների մեծադիր ծավալային պատկերներ: Առավել մեծ քանակություն է կազմում բրոնզեդարյան (մ.թ.ա. III-II հազարամյակներ) ժայռապատկերների խումբը, որոնք առավելապես բազմաֆիգուր են և պատկերում են Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի կենցաղը, որսորդությունը, հավատալիքները, ինչպես և վերստեղծված է Հայաստանի կենդանական աշխարհը: Կանվայրի և ընտելացված կենդանիների` բեզոարյան ուղղաեղջյուր և գալարուն եղջյուրներով այծերի, վիթի, եղջերուի, տուրի (վայրիցուլ), ձիու, շան, վարազի, հովազի պատկերներ:
==Աղբյուրներ==
 
Կենդանիների պատկերները վերարտադրված են բնանմուշների, նրանց ֆիզիկական հատկանիշների խորիմացությամբ, կենսաշունչ արտահայտչամիջոցներով: Կենդանիների ոճավորված պատկերներում ցայտուն գծերով արտահայտված են նրանց ամենաբնորոշ շարժումները, տեսակային առանձնահատկությունները: Թեմատիկ տեսարանների մեծ մասում անմիջական մասնակիցը մարդն է` պատկերված որսի տեսարաններում, շարժման մեջ, լայնալիճ աղեղը ձեռքին, որսի կենդանու վրա նետարձակելիս, զինված նիզակով, հաճախ` պարանը ձեռքին: Պատկերված են ինչպես մեծ խմբերով կատարվող, այնպես էլ անհատական որսի տեսարաններ (շուրջկալ, որսի կենդանուն քշելու, հետապնդելու տարբեր եղանակներ): Վարպետորեն են քանդակված գազանի և մարդու մենամարտի, այծի հոտը գիշատիչների ոհմակի հարձակումներից պաշտպանող շան և այլ տեսարաններ:
 
Ուղտասարի ժայռապատկերների արվեստը տպավորիչ է թեʹ գեղարվեստական առումով, թեʹ բովանդակությամբ: Դրանք մեզ են հասել գրեթե անվնաս վիճակում. Միայն աննշան մասն է, հողմահարման ազդեցությամբ, վնասվելով պոկվել ժայռաբեկորների մակերևույթից, իսկ որոշ մասը, որ մոտ է աղբյուրներին, ծածկված է հողաշերտով<ref>[http://hushardzan.am/3030/ Ուղտասարի ժակռապատկերներ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ]</ref>:
 
== Գրականության ==
* Կարախանյան Գ., Սաֆյան Պ., Սյունիքի ժայռապատկերները. Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ 1, Երևան, 1970:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{reflist}}