«Ջավախք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ինչպես վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրները Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով։ Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ IV դարի սկզբին [[Նունե|սուրբ Նունե]]ի, վրաց՝ Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում՝ [[Փարվանա]] լճի մոտ նա տեղի հովիվների հետ հաղորդակցվել է հայերենով։ XVI–XVIII դդ. թուրքական հարկացուցակների տվյալներով՝ Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր։
 
1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը։ 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ [[Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի|Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու]] գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականներիմուսուլմանների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր։
 
1840–ական թթ. սկզբներին Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները՝ դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ։ 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին։ ՄահմեդականներըՄուսուլմանները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%<ref>http://horizonworld.com/vb/archive/index.php/t-48.html</ref>։
 
Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց։ Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները։
82 200

edits