«Սևամորթների իրավունքների համար պայքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Սևամորթների շահերի պաշտպանությամբ հանդես եկող նախագահները ==
[[Պատկեր:Martin Luther King Jr NYWTS.jpg|մինի|ձախից|Մարտին Լյութեր Քինգ]]
Սևամորթների շահերի պաշտպանությամբ հանդես էր գալիս հոգևորական [[Մարտին Լյութեր Քինգ]]ը: Վերջինս խաղաղ դիմադրության ու բռնությունը բացառող գործողությունների կողմնա­կից էր։ Նրա կարծիքով՝ ռասայական [[խտրականություն]]ը տրամաբանորեն հնարավոր չէ բացատրել, իսկ բարո­յական տեսանկյունից հնարավոր չէ արդարացնել։ Նրան հետևում էին գրեթե բոլոր [[քրիստոնյա]] աֆրոամե­րիկացիները: ԱՄՆ–ի մահմեդականմուսուլման սևամորթների շարժման առաջնորդն էր Մ. Իքսը: Նրանք երկուսն էլ սպան­վեցին ռասիստահաբեկիչների կող­մից: Սակայն շարժումը էականորեն մոտեցրեց խնդրի կարգավորումը: [[1964]] թվականին ընդունված քաղաքացիական իրավունքների մասին օրենքը արգե­լեց ռասայական խտրականությունը հասարակական վայրերում, ինչպես նաև աշխատուժի վարձման և ազատ­ման ժամանակ։ Ինքնին «[[նեգր]]» ան­վանումն արգելվեց և սևամորթների նկատմամբ ընդունելի համարվեց ու շրջանառության մեջ դրվեց «[[աֆրոա­մերիկացիներ]]» անվանումը։ Նախա­գահներ [[Դուայթ Էյզենհաուեր]]ի, [[Ջոն Քենեդի|Ջոն Քենե­դի]]ի և [[Լինդոն Ջոնսոն |Լինդոն Ջոնսոն]]ի օրոք ընդունված օրենքները վերացրին ռասայական խտրականության ծայրահեղ դրսևո­րումները: Դրանց շնորհիվ է, որ տա­րիներ անց՝ [[2008]] թվականին, նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնեց աֆրոամերիկացի [[Բարաք Օբամա]]ն:
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի պատմություն]]
[[Կատեգորիա:Մարդու իրավունքներ]]