«Հեթում Պատմիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (21), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (31), ), → ), , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hayton et Clément V.jpeg|մինի|Հեթումը և Կղեմես V պապը (մանրանկար XV դարի ձեռագրից)]]
'''Հեթում Պատմիչ''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ), 13-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ [[Հեթումյաններ]]ի տոհմից։ [[1294]]-[[1305]]-ին՝ հայոց [[սպարապետ]]։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մահմեդականմուսուլմանական իշխանությունների (հատկապես [[Եգիպտոսի սուլթանություն|Եգիպտոսի սուլթանության]]) դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել [[Կիպրոս]]՝ կրոնավորելու։ [[1307]]-ին, [[Կղեմես V]] պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, [[Կովկաս]]ի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։ 1842-ին Մ. Ավգերյանը լատիներենից գրաբար է թարգմանել Հեթումի երկը՝ դրան կցելով Հեթումի անունով հայտնի ժամանակագրությունը, որն ընդգրկում է կարևոր տեղեկություններ Հայաստանի և ասիական ու եվրոպական մի շարք պետությունների [[1096]]-1307-ի պատմությունից։
 
== Գրականություն ==