«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
== 19-րդ դար ==
Իրադրությունը Արևմտյան Հայաստանում կտրուկ փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Մի կողմից՝ օսմանյան բռնապետական լծի դեմ բռնկած ազգային–ազատագրական հուժկու շարժումը [[Բալկաններ]]ում և 19-րդ դարի ռուս–թուրքական պատերազմները, ազգային ինքնագիտակցության զարթոնքը և օսմանյան դժնդակ տիրապետությունը թոթափելու ձգտումը, մյուս կողմից՝ դրան հակազդելու թուրքական կառավարության ջանքերը վատթարացրել են արևմտահայության կացությունը։ [[1828]]-[[1829]] թվականին ռուս–թուրքական պատերազմը եզրափակած Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրով (1829) [[Ախալցխա]]յի և [[Ախալքալաք]]ի գավառներն անցել են ռուսական տիրապետության տակ, և ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից շուրջ 90 հազար հայեր գաղթել են [[Արևելյան Հայաստան]], որի հետևանքով Արևմտյան Հայաստանը տնտեսական անկում է ապրել, հօգուտ մահմեդականիսլամադավան տարրի փոփոխվել է նրա ժողովրադագրական պատկերը։
 
[[1820]]-[[1830]]-ական թվականներին [[Օսմանյան կայսրություն]]ում ստեղծված ծանր կացությունը կառավարող վերանախավի առաջադիմականորեն տրամադրված տարրերին հարկադրել է քայլեր ձեռնարկել վարչակարգի եվրոպականացման ուղղությամբ։ [[1839]] թվականին Թանզիմաթի առաջին ակտով (Գյուլհանեի հաթթը շերիֆ) նախատեսվել է, անկախ կրոնական պատկանելիությունից, բոլոր հպատակների անձի, ունեցվածքի, պատվի անձեռնմխելիություն, հարկերի գանձման կապալային համակարգի վերացում և հարկերի կարգավորւմ, ֆինանսների վարչության, դատավարության բարելավում և այլն։ Սակայն, հանդիպելով մահմեդականմուսուլմանական հետադիմական շրջանների կատաղի դիմադրությանը, այդ բարեփոխումները մնացել են թղթի վրա։ Ղրիմի պատերազմի ժամանակաշրջանում առաջացած ճգնաժամային նոր կացությունը, Անգլիայի, Ֆրանսիայի ու Ավստրիայի գործադրած ճնշումը սուլթանական կառավարությանը ստիպել են 1856 թվականին փետրվարի 18–ին հրապարակել Հաթթը հումայունը, որը, կրկնելով հանդերձ Հաթթը շերիֆը, լրացուցիչ իրավունքեր էր վերապահում քրիստոնյաներին։ Սակայն հետագա հողային, վարչական և մյուս օրենքերը ոչ մի փոփոխություն չեն մտցրել Արևմտյան Հայաստանի հասարակական–տնտեսական վիճակի մեջ։
 
Արևմտահայերի կյանքում կարևոր իրադարձությունն էր [[Ազգային սահմանադրություն Հայոց|Ազգային սահմանադրության]] (1860) ստեղծումը, որը կոչված էր կարգավորելու և վարելու արևմտահայերի կրոնական, կրթական, հասարակական կյանքը։
Տող 24.
 
== Ազատագրական պայքար ==
Ի հակադրության սուլթանական կառավարության՝ արևմտահայերի նկատմամբ կիրառած վայրագ բռնությունների, սկզբնավորվել է [[Ֆիդայի|ֆիդայական շարժում]]ը՝ որպես ազգային–ազատագրական պայքարի յուրատեսակ ձև Արևմտյան Հայաստանում։ 1890 – ական թվականներից արևմտահայության ազգային–ազատագրական պայաքարը ղեկավարել են նորաստեղծ ազգային – քաղաքական կուսակցությունները ([[Արմենական-Ռամկավար ազատական կուսակցություն|Արմենական]], [[Հնչակյաններ|Սոցիալ–դեմոկրատական հնչակյան]] և [[Հայ հեղափոխական դաշնակցություն]])։ Բայց գործողությունների անհամաձայնեցվածությունը, ներկուսակացական և միջկուսակացական երբեմն բուռն պայքարը, արևմտահայության շերտընդմեջ բնակեցվածությունը մահմեդականներիմուսուլմանների հետ, որոնց թիվը գնալով ավելանում էր Եվրոպայից արտաքսված մուհաջիրների և [[Կովկաս]]ից գաղթած չերքեզների հաշվին, մեծապես դժվարացրել են արևմտահայության ազգային–ազատագրական պայքարը, որը այնպես էլ համընդհանուր ապստամբական շարժման չի վերածվել։
 
Թվում էր, թե [[1908]] թվականին երիտթուրքերի հեղաշրջումը, որ իրագործվեց ազատություն, հավասարություն, եղբայրություն նշանաբանով, և որի հաջողությանը մեծապես սատարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը, պետք է արմատապես հեղաբեկեր հպատակ ժողովուրդների կացությանը, բայց Ադանայի հայերի կոտորածը (1909) վկայեց, որ երիտթուրքերը Աբդուլ Համիդ II-ի քաղաքականության ընթացքի հավատարիմ հետևորդներն են։ 1911 թվականին երիտթուրք պարագլուխների Սալոնիկի գաղտնի խորհրդակցությունը վճռել է Հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելով։