«Լուի դը Բրոյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Լուի դը Բրոյլ'''({{lang-fr|Louis de Broglie}}, {{audio-IPA|De Broglie.ogg|[dəbʁœj|]}}) (ծն․ 15․8․1892, Դիեփ - 1987), ֆրանսիացի ֆիզիկոս, [[քվանտային մեխանիկա]]յի հիմնադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933-ից) և անփոփոխ քարտուղար (1942-ից)։ ԱԱՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958-ից)։ Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909) և ճշգրիտ գիտությունների (1913) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համայսարանի պրոֆեսոր (1926—28)։ 1928-ից Ա․ Պաանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է [[ռենտգենյան ճառագայթներ]]ի [[սպեկտր]]ների և [[ֆոտոէֆեկտ]]ի հետագոտմամբ։ 1924 ին առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը (տես [[Դը Բրոյի ալիքներ]]), որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու [[գամմա-ճառագայթներ]]ի, [[ռելյատիվիստական քվանտային մեխանիկա]]յի, [[ատոմի միջուկ|միջուկի]] կառուցվածքի, [[տարրական մասնիկներ]]ի, [[արագացուցիչ]]ների, ատոմային էներգիայի և [[կիբեռնետիկա]]յի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլիսոփայական պրոբլեմները: Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952)։ Նոբելյան մրցանակի է արժանացել [[մասնիկ-ալիքային երկվություն|էլեկտրոնի ալիքային բնույթի]] հայտնագործման համար (1929)։
{{ՀՍՀ}}