«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
[[Ռուս-թուրքական պատերազմներ]]ն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ [[Օսմանյանյան Թուրքիա]]յում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվորական մուսուլմաններին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ [[Մզկիթ]]ներին և [[վանք]]երին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։
 
=== ԳյուղացիպւթյանԳյուղացիության վիճակը ===
 
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ [[հացահատիկ]], որը նաև արտահանվել է։ [[Կիլիկիա]]յում մշակել են բամբակ և ծխախոտ, [[Տրապիզոն]]ի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է [[անասնապահությունը]]։