«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 102.
Հայաստանի տնտեսական, մշակութային առաջընթացը, կապիտալիստ, հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպական ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումները նպաստել են հասարակական-քաղաքական հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություններ՝ արևելահայ և արևմտահայ հասարակական-քաղաքական հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ՝ պայմանավորված իրենց սոցիալական միջավայրին և ազգային խնդիրներին բնորոշ հատկանիշներով։ Մեծահարուտների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները՝ Մսեր և Զարմայր Մսերյանները, [[Առաքել Արարատյան]]ը, [[Սարգիս Ջալալյանց|Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց]]ը, [[Ստեփան Մանդինյան|Ստեփան քահանա Մանդինյան]]ը, [[Գրիգոր Շերմազանյան]]ը, [[Գաբրիել Այվազովսկի]]ն, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուրիշներ, իրենց հրատարակած պարբերականներով՝ «[[Մասյաց աղավնի]]» (1855-58, [[Փարիզ]], 1860-65, [[Թեոդոսիա]]), «[[Երևակ (հանդես)|Երևակ]]» (1857-62, 1864- 1866, [[Կոստանդնուպոլիս]]), «[[Ճռաքաղ]]» (1858-62, [[Մոսկվա]]), «Արևելյան դար» (1860-63, Կոստանդնուպոլիս) և այլն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին։ Ազգը՝ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ [[Մարկոս Աղաբեկյան]]ը, [[Պետրոս Շանշյան]]ը, [[Գևորգ Ախվերդյան]]ը, [[Գաբրիել Պատկանյան]]ը, [[Մկրտիչ Խրիմյան]]ը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը և ուրիշներ։ Լույս են ընծայել «[[Արծվի Վասպուրական]]» (1855-56, 1858-64, 1872-74, Կոստանդնուպոլիս, [[Վարագավանք]]), «[[Մեղու Հայաստանի]]» (1858-86, [[Թիֆլիս]]), «[[Կռունկ հայոց աշխարհին (հանդես)|Կռունկ Հայոց աշխարհին]]» (1860-63, Թիֆլիս), «[[Արծվիկ Տարոնո]]» (1863-65, [[Մուշ]]) պարբերականները։
[[Պատկեր:Khrimian Hayrik2.jpg|մինի|ձախից|Մկրտիչ Խրիմյան]]
Ըստ նրանց՝ ազգային կենդանի [[լեզու]]ն, [[գրականություն]]ը, [[պատմություն]]ը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ [[Ստեփանոս Նազարյանց]]ը, [[Գրիգոր Արծրունի]]ն, Նիկողայոս Զորայանը, [[Գրիգոր Օտյան]]ը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը [[Մոսկվա]]յում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ [[Նահապետ ՌոաինյանՌուսինյան]]ը, [[Գրիգոր Օտյան]]ը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ստեփան Ոսկանյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Սերովբե Թագվորյան]]ը, [[Մատթեոս Մամուրյան]]ը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։
 
== Տես նաև ==