«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 97.
[[Միքայել Նալբանդյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Ծերենց]]ը (Հովսեփ Շիշմանյան) և ուրիշներ կապեր են ունեցել զեյթունցիների հետ, օգնել նրանց։ Հերոսամարտի մասին գրել են մամուլում, նաև բազմաթիվ գրողներ՝ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]], [[Սմբատ Շահազիզ]], [[Նահապետ Ռուսինյան]], Հարություն Չաքրյան («Զեյթունի քայլերգի» հեղինակը), [[Սիամանթո]], [[Դանիել Վարուժան]], [[Հովհաննես Թումանյան]], [[Րաֆֆի]], [[Մուրացան]] և ուրիշներ , իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։
 
== ՀասարակականՀայ հասարակական-քաղաքական հոսանքների հայացքներըհոսանքները ==
 
{{Հիմնական հոդված|Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ}}
Տող 104.
=== Հասարակական-քաղաքական հոսանքների հայացքները ===
 
[[Պատկեր:Khrimian Hayrik2.jpg|290px|մինի|աջից|Մկրտիչ Խրիմյան]]
Ըստ նրանց՝ ազգային կենդանի [[լեզու]]ն, [[գրականություն]]ը, [[պատմություն]]ը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ [[Ստեփանոս Նազարյանց]]ը, [[Գրիգոր Արծրունի]]ն, Նիկողայոս Զորայանը, [[Գրիգոր Օտյան]]ը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը [[Մոսկվա]]յում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ [[Նահապետ Ռոաինյան]]ը, [[Գրիգոր Օտյան]]ը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ստեփան Ոսկանյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Սերովբե Թագվորյան]]ը, [[Մատթեոս Մամուրյան]]ը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։
{{ՀՀՀ}}