«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
'''Արևմտյան Հայաստանը Օսմանյանանյան կայսրության տիրապետության տակ''' եղել է 4-րդ դար՝ [[1555]]-[[1923]] թվականներին, երբ [[1555]] թվականին [[Ամասիա]]յի հաշտության պայմանագրով՝ [[Հայաստան]]ի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է [[Օսմանյան Թուրքիա]]յին: [[1639]] թվականին [[Կասրե-Շիրին]]ի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և [[Արևմտյան Հայաստան]]ն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը:
 
== Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին ==
 
=== Վարչաժողովրդագրական իրավիճակը ===
 
[[Արևմտյան Հայաստան]]ի սահմաններն ձգվում էին մինչև պատմական [[Փոքր Հայք]]՝ [[Անտիտավրոսի լեռներ]], հարավում՝ [[Հյուսիսային Միջագետք]], հյուսիսում՝ [[Պոնտական լեռներ]]:Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)
*[[Էրզրում]]ի (Կարին)
Տող 14 ⟶ 17՝
Սրանք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ [[Կիլիկյան Հայաստան]]ը բաժանված էր [[Ադանա]]յի և [[Մարաշ]]ի փաշայությունների, [[Սասուն]]ը, [[Շատախ]]ը, [[Մոկս]]ը, [[Սավուր]]ը, [[Իսյան]]ը, [[Խնուս]]ը, [[Մանազկերտ]]ը, [[Զեյթուն]]ը, [[Ալբիստան]]ը կիսանկախ էին։
Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր [[Հայաստան]]ի կառավարչի տիտղոսը: Այս նահանգի գրեթե [[1000]] բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ: Հյուսիս-արևմուտքում էր գտնվում [[Ախալցխա]]յի նահանգը, որը տարածվում էր մինչև [[Ջավախք]] գավառի [[Փարվանա լիճ]]ը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի ([[Արթիկ]]ի) սուլթանություն: Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր [[Արևմտյան Հայաստան]]ի ամենափոքր նահանգը՝ [[Կարս]]ի էլայեթը: Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական [[Վասպուրական]], [[Մոկս]] և [[Տուրուբերան]] նահանգները: Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում [[Աղձնիք]] և [[Ծոփք]] նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը: Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում:
 
=== Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը ===
 
[[Ռուս-թուրքական պատերազմներ]]ն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ [[Օսմանյանյան Թուրքիա]]յում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվորական մուսուլմաններին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ [[Մզկիթ]]ներին և [[վանք]]երին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։
 
=== Գյուղացիպւթյան վիճակը ===
 
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ [[հացահատիկ]], որը նաև արտահանվել է։ [[Կիլիկիա]]յում մշակել են բամբակ և ծխախոտ, [[Տրապիզոն]]ի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է [[անասնապահությունը]]։
 
=== Արևմտահայերից գանձվող հարկեր ===
 
Սուլթանական կառավարության գլխավոր հողահարկը տասանորդն էր, որը հաճախ գանձվել է հացահատիկի բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով։ Քրիստոնյաներից գանձվել է նաև գլխահարկ, իսկ անշարժ գույքից՝ տների, խանութների, ջրաղացների, ձիթհանների և այլնի համար՝ տնահարկ։ Հարկեր են գանձվել նաև ամուսնության, քրիստոնյաներին թաղելու թույլտվության, միաբաններին, գիշերապահներին վճարելու համար և այլն։ Թեև Հայ [[եկեղեցի]]ն և հոգևորականությունն ագատ են համարվել հարկերից, սակայն [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] յուրաքանչյուր նորընտիր [[պատրիարք]] հաստատման հրամանը՝ ֆերմանը, ստանալու համար վճարել է որոշակի գումար։ Փաշաներն իրենց հերթին են հարկել վանքերը։
 
=== Արևմտյան Հայաստանի քաղաքները ===
 
Երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել [[քաղաք]]ները։ Ստվար հայ բնակչություն կար Կոստանդնուպոլսում, [[Ջմյուռնիա]]յում, [[Կեսարիա]]յում, [[Ամասիա]]յում և այլուր։ Քաղաքներում զարգացել է [[արհեստագործություն]]ը։ Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆությունների մեջ։ Օսմանյան կայսրության առևտուրը հիմնականում [[հայ]]երի և [[հույն]]երի ձեռքին էր։ Հայերը տնօրինել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ողջ առևտուրը։ [[Կարին]]ը, [[Բաղեշ]]ը, [[Վան]]ը, [[Ադանա]]ն և այլ քաղաքներ եղել են տեղական, եվրոպական և ասիական արդյունաբերական ապրանքի գնման, վաճառահանման ու կարավանայիև առևտրի կարևոր կենտրոններ։ [[Սուեզի ջրանցք]]ի բացումը ([[1869]]) փոխել է առևտրական ճանապարհները, և Արևմտյան Հայաստանի քաղաքները կորցրել են իրենց առևտրական նախկին նշանակությունը։
 
=== Ազգային խտրականություն ===
 
[[Պատկեր:Sultan Abdulmecid Pera Museum 3 b.jpg|250px|մինի|աջից|Սուլթան [[Աբդուլ Մեջիդ|Աբդուլ-Մեջիդ]] Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)]]
[[Թուրքիա]]յում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգային խտրականությունը, եվրոպական կապիտալի մրցակցությունը։ Կառավարության ագգային ու կրոնական հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար։ 1830-ական թվականներին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, [[սերբ]]երի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել։ Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։
 
=== Օսմանյան կայսրության բարենորոգումների հրովարտակներ ===
 
Տող 30 ⟶ 44՝
 
== Արևմտյան Հայաստանի դրությունը Արևելյան պատերազմի տարիներին ==
 
{{Հիմնական|Ղրիմի պատերազմ}}
[[Պատկեր:Crimean-war-1853-56.png|290px|ձախից]]
[[Պատկեր:Crimean-war-1853-56-legend.png|290px|ձախից]]
[[Ղրիմ]]ի կամ [[Ղրիմի պատերազմ|Արևելյան պատերազմ]]ի ([[1853]]-[[1856]]) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտեսական կացությունը։ [[1854]] թվականին [[Ռուսաստան]]ի դեմ պայքարում Թուրքիային են միացել [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Սարդինական թագավորություն]]ը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, հատկապես [[Բոսֆոր]]ի և [[Դարդանելի նեղուց]]ները, [[Բալկաններ]]ը, իսկ Թուրքիան՝ [[Կովկաս]]ը։ Պատերազմական գործողությունները ծավալվել են [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և [[Կովկաս]]ի ռազմաճակատներում։ Անցնելով հակահարձակման՝ ռուսումնական 10-հազարանոց զորամասը գեներալ Վալերիան Բեհբութովի հրամանատարությամբ [[1853]] թվականի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրքական 36-հազարանոց կորպուսին և հետ շպրտել դեպի [[Կարս]]։ [[1854]] թվականի հուլիսի 24-ին Քյուրուկդարայի ճակատամարտում գեներալ Վալերիան Բեհբութովի 18-հազարանոց զորամասը ջախջախել է թուրքական 60-հազարանոց զորաբանակը. այդ նույն ժամանակ [[Երևան]]յան ջոկատը գրավել է [[Բայազետ]]ը։ [[1855]] թվականի նոյեմբերի 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեներալ [[Նիկոլայ Մուրավյով]]ի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855 թվականի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին [[Փարիզ]]ում կնքված հաշտության պայմանագրով՝ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել [[Բեսարաբիա]]ն և այլ տարածքներ։
 
=== Հայերը Արևելյան պատերազմում ===
 
Հայերը, ինչպես նախորդ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, իրենց ազատագրության հույսը կապելով ռուսների հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։ Իրենց ռազմական տաղանդով փայլել են հայազգի ռազմական գործիչներ գեներալ Վալերիան Բեհբութովը, ծովակալ Ղազար(Լազար) Սերեբրյակովը (Արծաթագործյան), գնդապետ [[Միքայել Լորիս-Մելիքով]]ը և ուրիշներ։
 
== Բարենորոգումների դերը արևմտահայերի կյանքում ==
 
[[Պատկեր:Sultan-abdulmecidin-hatti.jpg|250px|մինի|աջից|«[[Հաթթը Հումայուն|Հաթթը հումայուն]]» հրովարտակ]]
[[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ավստրիա]]ն [[Թուրքիա]]յից պահանջել են կենսագործել [[1839]] թվականին հռչակած բարեփոխումները։ [[1856]] թվականին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «[[Հաթթը Հումայուն]]» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք և այլն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) իսլամադավան ու ոչ իսլամադավան պաշտոնյաների ներկայություն: Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ և այլն։ Թանզիմաթի շրջանակներում 1858 թվականին ընդունվել է հողային օրենքը, 1867 թվականին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869 թվականին՝ քաղաքացիական օրենսգիրքը։ 1858 թվականի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝
Տող 48 ⟶ 66՝
 
== Արևմտահայությունը 1830-1850-ական թվականներին ==
 
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։ 19-րդ դարի 30-50-ական թվականներին կայսրությունում եղել են քառասունից ավելի հայկական և հայաբնակ քաղաքներ, որտեղ բնակվել է շուրջ 350 000 հայ։ Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը։ Սակայն որոշ քաղաքներ (Բայազետ, Կարին, Բալու, [[Մուշ]], Գյումուշխանե և այլն), կտրված լինելով առևտրական մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանապոլսի պայմանագրին ([[1829]]) հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել։
[[Պատկեր:Aivazovsky - View of Constantinople and the Bosphorus.jpg|290px|մինի|ձախից|Տեսարան Կոստանդնուպոլսից, նկարի հեղինակ Հովհաննես Այվազովսկի]]
Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը և այլն։ Վանը և Բաղեշն ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ։ 19-րդ դարի կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել։
 
=== Կոստանդնուպոլիսը դերը արևմտահայության կյանքում ===
 
Արևմտահայերի հասարարական-քաղաքական, մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղացել կայսրության մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]]ը, որտեղ ապրել է ավելի քան 200 հազար հայ։ Այստեղ էին Թուրքիայի [[հայոց պատրիարքարան]]ը և սուլթանական արքունիքում որոշակի կշիռ ունեցող հայ մեծահարուստների ամիրայական դասը։ [[1842]] թվականից վերջինիս է հանձնվել հարկերի գանձման ապահովումը օսմանյան կայսրության ասիական և Եվրոպական նահանգներից։ Արքունի մանուֆակտուրաները նույնպես հիմնականում ամիրայության տնօրինության տակ էին։ 1856 թվականի «Հաթթը հումայունը» պայմաններ է ստեղծել բուրժուական միջավայրից ելած հայ էֆենդիների դասի առաջացման համար։ Նրանք պետական տարբեր պաշտոններ են վարել և նշանակալի դեր խաղացել արևմտահայության հասարակական կյանքում, օրինակ՝ Պողոս Արապյանն ստեղծել է թուրքական գրեր (Արապյան գրեր)։ Թանզիմաթից հետո ուժեղացել է էսնաֆությունների պայքարն ազգային գործերի տնօրինմանը մասնակցելու իրավունքի, պատրիարքների ու ամիրաների առանձնաշնորհումները վերացնելու համար։
 
Տող 57 ⟶ 78՝
 
== «Ազգային սահմանադրություն» ==
 
{{Հիմնական|1860 թվականի ազգային սահմանադրություն}}
[[1853]] թվականին կազմված ուսումնական խորհուրդը [[[Նահապետ Ռուսինյան]], [[Գրիգոր Օտյան]], Նիկողոս Պարանյան, [[Սերովբե Վիչենյան]] (Սերվիչեն) և ուրիշներ] մշակել է արևմտահայ համայնքի կյանքին վերաբերող կանոնադրություն (1857), որի շուրջ պայքար է ծավալվել առաջադիմականների ու պահպանողականների միջև։ 1860 թվականի մայիսի 24-ին կանոնադրությունն ընդունվել է «Ազգային սահմանադրություն» անվամբ։ 1863 թվականի մարտի 17-ին սուլթանական կառավարությունը վավերացրել է այն՝ 150 հոդվածից թողնելով 99-ը։ Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվել են ազգային ժողով (օրենսդիր մարմին), ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), ազգային կրոնական ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), քաղաքական ժողով (աշխարհիկ գործերը տնօրինող մարմին)։ Ստեղծվել են նաև ուսումնական, տնտեսական, վանքերի, թաղային և այլ խորհուրդներ։ Սահմանադրությամբ որոշվել են ընտրության կարգը, իրավունքներն ու պարտականությունները։ Ընտրելու իրավունք ունեցել են 25, ընտրվելու իրավունք՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ «Ազգային սահմանադրությունը», որը դրական դեր է կատարել արևմտահայ կյանքում, 1896 թվականին արգելվել է [[Աբդուլ Համիդ II]] սուլթանի (1876-1909) հրամանով։
 
== Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի վերջին ==
 
=== Զեյթունի ապստամբությունները ===
 
{{Հիմնական|Զեյթունի ապստամբություն}}
19-րդ դարի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգային ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պետական քաղաքականություն։ Իսլամացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտեսական հարկադրանքով։ Թուրքական կառավարությունը, չհանդուրժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, 19-րդ դարի 20-ական թվականներից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն։ [[Մարաշ]]ի փաշայության մեջ էր մտնում Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հազար հայ, որից 17 hազարը՝ [[Զեյթուն]] քաղաքում։
Տող 74 ⟶ 98՝
 
== Հայ հասարակական-քաղաքական հոսանքներ ==
 
{{Հիմնական հոդված|Հայ ազգային քաղաքական կազմակերպություններ և կուսակցություններ}}
Հայաստանի տնտեսական, մշակութային առաջընթացը, կապիտալիստ, հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպական ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումները նպաստել են հասարակական-քաղաքական հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություններ՝ արևելահայ և արևմտահայ հասարակական-քաղաքական հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ՝ պայմանավորված իրենց սոցիալական միջավայրին և ազգային խնդիրներին բնորոշ հատկանիշներով։ Մեծահարուտների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները՝ Մսեր և Զարմայր Մսերյանները, [[Առաքել Արարատյան]]ը, [[Սարգիս Ջալալյանց|Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց]]ը, [[Ստեփան Մանդինյան|Ստեփան քահանա Մանդինյան]]ը, [[Գրիգոր Շերմազանյան]]ը, [[Գաբրիել Այվազովսկի]]ն, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուրիշներ, իրենց հրատարակած պարբերականներով՝ «[[Մասյաց աղավնի]]» (1855-58, [[Փարիզ]], 1860-65, [[Թեոդոսիա]]), «[[Երևակ (հանդես)|Երևակ]]» (1857-62, 1864- 1866, [[Կոստանդնուպոլիս]]), «[[Ճռաքաղ]]» (1858-62, [[Մոսկվա]]), «Արևելյան դար» (1860-63, Կոստանդնուպոլիս) և այլն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին։ Ազգը՝ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ [[Մարկոս Աղաբեկյան]]ը, [[Պետրոս Շանշյան]]ը, [[Գևորգ Ախվերդյան]]ը, [[Գաբրիել Պատկանյան]]ը, [[Մկրտիչ Խրիմյան]]ը, [[Գարեգին Սրվանձտյան]]ը և ուրիշներ։ Լույս են ընծայել «[[Արծվի Վասպուրական]]» (1855-56, 1858-64, 1872-74, Կոստանդնուպոլիս, [[Վարագավանք]]), «[[Մեղու Հայաստանի]]» (1858-86, [[Թիֆլիս]]), «[[Կռունկ հայոց աշխարհին (հանդես)|Կռունկ Հայոց աշխարհին]]» (1860-63, Թիֆլիս), «[[Արծվիկ Տարոնո]]» (1863-65, [[Մուշ]]) պարբերականները։
 
=== Հասարակական-քաղաքական հոսանքների հայացքները ===
 
Ըստ նրանց՝ ազգային կենդանի [[լեզու]]ն, [[գրականություն]]ը, [[պատմություն]]ը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ [[Ստեփանոս Նազարյանց]]ը, [[Գրիգոր Արծրունի]]ն, Նիկողայոս Զորայանը, [[Գրիգոր Օտյան]]ը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը [[Մոսկվա]]յում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ [[Նահապետ Ռոաինյան]]ը, [[Գրիգոր Օտյան]]ը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ [[Միքայել Նալբանդյան]]ը, [[Ստեփան Ոսկանյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Սերովբե Թագվորյան]]ը, [[Մատթեոս Մամուրյան]]ը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։
{{ՀՀՀ}}