«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր [[Հայաստան]]ի կառավարչի տիտղոսը: Այս նահանգի գրեթե [[1000]] բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ: Հյուսիս-արևմուտքում էր գտնվում [[Ախալցխա]]յի նահանգը, որը տարածվում էր մինչև [[Ջավախք]] գավառի [[Փարվանա լիճ]]ը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի ([[Արթիկ]]ի) սուլթանություն: Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր [[Արևմտյան Հայաստան]]ի ամենափոքր նահանգը՝ [[Կարս]]ի էլայեթը: Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական [[Վասպուրական]], [[Մոկս]] և [[Տուրուբերան]] նահանգները: Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում [[Աղձնիք]] և [[Ծոփք]] նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը: Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում:
=== Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը ===
[[Ռուս-թուրքական պատերազմներ]]ն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ [[Օսմանյանյան Թուրքիա]]յում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվորական մահմեդականներինմուսուլմաններին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ [[Մզկիթ]]ներին և [[վանք]]երին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։
=== Գյուղացիպւթյան վիճակը ===
Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ [[հացահատիկ]], որը նաև արտահանվել է։ [[Կիլիկիա]]յում մշակել են բամբակ և ծխախոտ, [[Տրապիզոն]]ի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է [[անասնապահությունը]]։
Տող 23.
Երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել [[քաղաք]]ները։ Ստվար հայ բնակչություն կար Կոստանդնուպոլսում, [[Ջմյուռնիա]]յում, [[Կեսարիա]]յում, [[Ամասիա]]յում և այլուր։ Քաղաքներում զարգացել է [[արհեստագործություն]]ը։ Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆությունների մեջ։ Օսմանյան կայսրության առևտուրը հիմնականում [[հայ]]երի և [[հույն]]երի ձեռքին էր։ Հայերը տնօրինել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ողջ առևտուրը։ [[Կարին]]ը, [[Բաղեշ]]ը, [[Վան]]ը, [[Ադանա]]ն և այլ քաղաքներ եղել են տեղական, եվրոպական և ասիական արդյունաբերական ապրանքի գնման, վաճառահանման ու կարավանայիև առևտրի կարևոր կենտրոններ։ [[Սուեզի ջրանցք]]ի բացումը ([[1869]]) փոխել է առևտրական ճանապարհները, և Արևմտյան Հայաստանի քաղաքները կորցրել են իրենց առևտրական նախկին նշանակությունը։
=== Ազգային խտրականություն ===
[[Պատկեր:Sultan Abdulmecid Pera Museum 3 b.jpg|250px|մինի|աջից|Սուլթան [[Աբդուլ Մեջիդ|Աբդուլ-Մեջիդ]] Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)]]
[[Թուրքիա]]յում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգային խտրականությունը, եվրոպական կապիտալի մրցակցությունը։ Կառավարության ագգային ու կրոնական հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար։ 1830-ական թվականներին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, [[սերբ]]երի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել։ Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։
=== Օսմանյան կայսրության բարենորոգումների հրովարտակներ ===
 
[[Պատկեր:Sultan Abdulmecid Pera Museum 3 b.jpg|250px|մինի|աջից|Սուլթան Աբդուլ-Մեջիդ Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)]]
«Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այղ փորձերը ձեռնարկվել են [[1839]] թվականին և շարունակվել մինչև 1870-ական թթվականների սկիզբը։ [[1839]] թվականի նոյեմբերի 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոն, և ազգային պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանսական, վարչական, դատական համակարգերի բարելավում և այլն։ «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մահմեդականներիմուսուլմանների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ [[1842]]-[[1843]] թվականներին Արևմտյան Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդական կիսանկախ վարչական միավորները վերացվել են, ապստամբ բեկերը՝ աքսորվել։ Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը՝ վատթարացնելով հայ-քրդական հարաբերությունները։ «Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։
 
== Արևմտյան Հայաստանի դրությունը Արևելյան պատերազմի տարիներին ==
{{Հիմնական|Ղրիմի պատերազմ}}
[[Պատկեր:Crimean-war-1853-56.png|250px|մինի290px|ձախից]]
[[Պատկեր:Crimean-war-1853-56-legend.png|250px|մինի290px|ձախից]]
[[Ղրիմ]]ի կամ [[Ղրիմի պատերազմ|Արևելյան պատերազմ]]ի ([[1853]]-[[1856]]) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտեսական կացությունը։ [[1854]] թվականին [[Ռուսաստան]]ի դեմ պայքարում Թուրքիային են միացել [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Սարդինական թագավորություն]]ը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, հատկապես [[Բոսֆոր]]ի և [[Դարդանելի նեղուց]]ները, [[Բալկաններ]]ը, իսկ Թուրքիան՝ [[Կովկաս]]ը։ Պատերազմական գործողությունները ծավալվել են [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և [[Կովկաս]]ի ռազմաճակատներում։ Անցնելով հակահարձակման՝ ռուսումնական 10-հազարանոց զորամասը գեներալ Վալերիան Բեհբութովի հրամանատարությամբ [[1853]] թվականի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրքական 36-հազարանոց կորպուսին և հետ շպրտել դեպի [[Կարս]]։ [[1854]] թվականի հուլիսի 24-ին Քյուրուկդարայի ճակատամարտում գեներալ Վալերիան Բեհբութովի 18-հազարանոց զորամասը ջախջախել է թուրքական 60-հազարանոց զորաբանակը. այդ նույն ժամանակ [[Երևան]]յան ջոկատը գրավել է [[Բայազետ]]ը։ [[1855]] թվականի նոյեմբերի 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեներալ [[Նիկոլայ Մուրավյով]]ի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855 թվականի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին [[Փարիզ]]ում կնքված հաշտության պայմանագրով՝ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել [[Բեսարաբիա]]ն և այլ տարածքներ։
=== Հայերը Արևելյան պատերազմում ===
Տող 37 ⟶ 38՝
 
== Բարենորոգումների դերը արևմտահայերի կյանքում ==
[[Պատկեր:Sultan-abdulmecidin-hatti.jpg|250px|մինի|աջից|«[[Հաթթը հումայունըՀումայուն|Հաթթը հումայուն]]» հրովարտակ]]
[[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ավստրիա]]ն [[Թուրքիա]]յից պահանջել են կենսագործել [[1839]] թվականին հռչակած բարեփոխումները։ [[1856]] թվականին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «[[Հաթթը հումայունըՀումայուն]]» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք և այլն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) մահմեդականիսլամադավան ու ոչ մահմեդական իսլամադավան պաշտոնյաների ներկայություն: Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ և այլն։ Թանզիմաթի շրջանակներում 1858 թվականին ընդունվել է հողային օրենքը, 1867 թվականին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869 թվականին՝ քաղաքացիական օրենսգիրքը։ 1858 թվականի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝
*մասնավոր
*պետական
Տող 44 ⟶ 45՝
*համայնական
*անօգտագործելի
1830- 1840-ական թթ-ին, երբ վերացվել են դերբեյությունները (կիսանկախ գավառներ՝ մահմեդականներիմուսուլմանների կառավարմամբ), Արևմտյան Հայաստանում նշանակալիորեն աճել է ազատ գյուղացիների թիվը։ Սակայն թե՝ մահմեդականիսլամադավան, և թե՝ հայ հողատերերը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից ու կառավարության հովանավորությունից, կրկին ձեռք են բերել տիրույթներ և ամրապնդել իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ։ Հայ գյուղացին, կորցնելով իր հողերը, կիսաճորտային կախման մեջ է ընկել հողատերերից։ Տարոնում, Վասպուրականում քուրդ բեկերը, իրենց հայտարարելով գյուղացու «պաշտպան», հարկադրել են նրանց դրա դիմաց կատարել ծանր աշխատանք։
 
== Արևմտահայությունը 1830-1850-ական թվականներին ==
Տող 60 ⟶ 61՝
=== Զեյթունի ապստամբությունները ===
{{Հիմնական|Զեյթունի ապստամբություն}}
19-րդ դարի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգային ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պետական քաղաքականություն։ ՄահմեդականացումնԻսլամացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտեսական հարկադրանքով։ Թուրքական կառավարությունը, չհանդուրժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, 19-րդ դարի 20-ական թվականներից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն։ [[Մարաշ]]ի փաշայության մեջ էր մտնում Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հազար հայ, որից 17 hազարը՝ [[Զեյթուն]] քաղաքում։ Մինչև 19-րդ դարի սկիզբը զեյթունցիները բազմիցս հակահարված են տվել թուրքերի հարձակումներին. 1829,1832,1841,1847,1856, 1858, 1860 թվականներին տապալել են Զեյթունն ընկճելու նրանց փորձերը։ 1862 թվականին Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել է վճարել մի քանի տարվա հարկ։ Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման՝ հուլիսին նա 10-հազարանոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկական գյուղեր, օգոստոսին պաշարել Զեյթուն քաղաքը։ Զեյթունցիները 5-6 հազար հոգով, հնատիպ հրացաններով և հնարավոր այլ միջոցներով դիմել են ինքնապաշտպանության, որը գլխավորել են 4 տանուտերերը՝ Յաղուբյանը, Շովրոյանը, Սուրենյանը և Ենիտունյանը(Նորաշխարհյան)։ Օգոստոսի 2-ի առավոտյան Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով գրոհել են քաղաքը։ Զեյթունցիները, այդ թվում՝ կանայք և ծերեր, միահամուռ ուժերով դիմադրել են թշնամուն։ Սխրանքներ են գործել [[Մարկոս Թաշճյան]]ը, [[Մահտեսի Գրիգոր]]ը և ուրիշներ։ Ձեյթունի ձորում ծուղակն ընկած թշնամու զորքից ավելի քան 750 զինվոր սպանվել է, իսկ մյուսները խուճապահար փախուստի են դիմել։ Ձեյթունցիներն այդ ձորն անվանել են Կոտորածի ձոր։ Հետ են մղվել թուրքերի բոլոր գրոհները. 2 հազար թուրք է սպանվել, իսկ մյուսները, թողնելով իրենց ունեցած 2 հրանոթը, փախուստի են դիմել։ Պարտության պատճառով պաշտոնանկ արված Ազիզ փաշային փոխարինել է իր դաժանությամբ հայտնի Աշիր փաշան։ Սակայն Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի և Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ նոր արշավանք տեղի չի ունեցել։ Ջեյթունի վերնախավի ներկայացուցիչները համաձայնել են Ֆրանսիայի օգնության դեպքում նույնիսկ կաթոլիկություն ընդունել։ Թուրքական կառավարությունը և հայոց պատրիարքը, վախենալով զեյթունցիների՝ կաթոլիկություն ընդունելու և [[Ֆրանսիա]]յի ազդեցության տակ ընկնելու վտանգից, դիմել են փոխզիջման։ Ուղարկվել է քննիչ-հանձնաժողով, կնքվել է հաշտություն։
[[1865]] թվականից Զեյթունում նշանակվել է թուրք կառավարիչ՝ կայմակամ։ Զեյթունցիները կորցրել են իրենց կիսանկախ վիճակը և պարտավորվել հարկ վճարել, սակայն համայնքի ներքին գործերում պահպանել են ինքնուրույնությունը։ Ջեյթունի 1862 թվականի ինքնապաշտպանությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգ-ազատագրական շարժման հետագա ընթացքի վրա։
[[Միքայել Նալբանդյան]]ը, [[Հարություն Սվաճյան]]ը, [[Ծերենց]]ը (Հովսեփ Շիշմանյան) և ուրիշներ կապեր են ունեցել զեյթունցիների հետ, օգնել նրանց։ Հերոսամարտի մասին գրել են մամուլում, նաև բազմաթիվ գրողներ՝ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]], [[Սմբատ Շահազիզ]], [[Նահապետ Ռուսինյան]], Հարություն Չաքրյան («Զեյթունի քայլերգի» հեղինակը), [[Սիամանթո]], [[Դանիել Վարուժան]], [[Հովհաննես Թումանյան]], [[Րաֆֆի]], [[Մուրացան]] և ուրիշներ , իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։