«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
== Արևմտյան Հայաստանի դրությունը Արևելյան պատերազմի տարիներին ==
{{Հիմնական|Ղրիմի պատերազմ}}
[[Պատկեր:Crimean-war-1853-56.png|250px|մինի|ձախից]]
[[Պատկեր:Crimean-war-1853-56-legend.png|250px|մինի|ձախից]]
[[Ղրիմ]]ի կամ [[Ղրիմի պատերազմ|Արևելյան պատերազմ]]ի ([[1853]]-[[1856]]) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտեսական կացությունը։ [[1854]] թվականին [[Ռուսաստան]]ի դեմ պայքարում Թուրքիային են միացել [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Սարդինական թագավորություն]]ը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, հատկապես [[Բոսֆոր]]ի և [[Դարդանելի նեղուց]]ները, [[Բալկաններ]]ը, իսկ Թուրքիան՝ [[Կովկաս]]ը։ Պատերազմական գործողությունները ծավալվել են [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և [[Կովկաս]]ի ռազմաճակատներում։ Անցնելով հակահարձակման՝ ռուսումնական 10-հազարանոց զորամասը գեներալ Վալերիան Բեհբութովի հրամանատարությամբ [[1853]] թվականի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրքական 36-հազարանոց կորպուսին և հետ շպրտել դեպի [[Կարս]]։ [[1854]] թվականի հուլիսի 24-ին Քյուրուկդարայի ճակատամարտում գեներալ Վալերիան Բեհբութովի 18-հազարանոց զորամասը ջախջախել է թուրքական 60-հազարանոց զորաբանակը. այդ նույն ժամանակ [[Երևան]]յան ջոկատը գրավել է [[Բայազետ]]ը։ [[1855]] թվականի նոյեմբերի 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեներալ [[Նիկոլայ Մուրավյով]]ի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855 թվականի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին [[Փարիզ]]ում կնքված հաշտության պայմանագրով՝ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել [[Բեսարաբիա]]ն և այլ տարածքներ։
=== Հայերը Արևելյան պատերազմում ===
Հայերը, ինչպես նախորդ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, իրենց ազատագրության հույսը կապելով ռուսների հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։ Իրենց ռազմական տաղանդով փայլել են հայազգի ռազմական գործիչներ գեներալ Վալերիան Բեհբութովը, ծովակալ Ղազար(Լազար) Սերեբրյակովը (Արծաթագործյան), գնդապետ [[Միքայել Լորիս-Մելիքով]]ը և ուրիշներ։
 
== Բարենորոգումների դերը արևմտահայերի կյանքում ==
[[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Ավստրիա]]ն [[Թուրքիա]]յից պահանջել են կենսագործել [[1839]] թվականին հռչակած բարեփոխումները։ [[1856]] թվականին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «Հաթթը հումայունը» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք և այլն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) մահմեդական ու ոչ մահմեդական պաշտոնյաների ներկայություն: Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ և այլն։ Թանզիմաթի շրջանակներում 1858 թվականին ընդունվել է հողային օրենքը, 1867 թվականին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869 թվականին՝ քաղաքացիական օրենսգիրքը։ 1858 թվականի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝