«Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
[[Թուրքիա]]յում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգային խտրականությունը, եվրոպական կապիտալի մրցակցությունը։ Կառավարության ագգային ու կրոնական հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար։ 1830-ական թվականներին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, [[սերբ]]երի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել։ Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։
=== Օսմանյան կայսրության բարենորոգումների հրովարտակներ ===
[[Պատկեր:Sultan Abdulmecid Pera Museum 3 b.jpg|250px|մինի|աջից|Սուլթան Աբդուլ-Մեջիդ Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)]]
«Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այղ փորձերը ձեռնարկվել են [[1839]] թվականին և շարունակվել մինչև 1870-ական թթվականների սկիզբը։ [[1839]] թվականի նոյեմբերի 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոն, և ազգային պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանսական, վարչական, դատական համակարգերի բարելավում և այլն։ «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մահմեդականների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ [[1842]]-[[1843]] թվականներին Արևմտյան Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդական կիսանկախ վարչական միավորները վերացվել են, ապստամբ բեկերը՝ աքսորվել։ Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը՝ վատթարացնելով հայ-քրդական հարաբերությունները։ «Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։