«Կերալա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
'''Կերալա''' ({{lang-en|Kerala}}, բառացի՝ [[Կոկոսյան արմավենի]]ների երկիր), նահանգ [[Հնդկաստան]]ի հարավ-արևմուտքում, [[Արաբական ծով]]ի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 մլն ([[1971]]), կենտրոնը՝ [[Տիրուվանանտապուրամ]]։ Տարածքի մեծ մասը գրավում է [[Մալաբարյան ափի դաշտավայր]]ը, արեալում Կարդամոնյան և [[Անայմուդի լեռնալանջ]]երն են։
 
== Անվանում ==
Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)։
 
== Աշխարհագրություն ==
Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է [[Կոկոսյան արմավենի|կոկոսյան արմավենու]] տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և [[Բրինձ|բրնձի]] ցանքատարածություններով։
 
== Տնտեսություն ==
Մշակում են նաև [[ընկուզենի]], [[տապիոկա]], [[պլանտացիոն կուլտուրաներ]], [[համեմունք]], [[կաուչուկատուներ]] (հևեյա), [[թեյ]], [[սուրճ]]։ Զարգացած է [[ձկնորսություն]]ը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, [[կղմինդր]]ի, [[աղյուս]]ի արտադրություն։ Կան ՀԷԿ, [[ալյումին]]ի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, [[կոկոսյան յուղ]]ի արտադրության ձեռնարկություններ, [[բամբակ]]եղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կերալա» էջից