«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
=== Արև ===
'''Արևի պաշտամունքը ուշբրոնզեդարյան Հայաստանում''', տարբեր [[կենդանիներ]]ի ու [[թռչուն]]ների մեջ արևի իմաստի արտահայտումը ուշբրոնզեդարյան [[Հայաստան]]ում, որը հաստատվել է հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում։
 
Ինչպես հնում, այնպես էլ այժմ ամենագլխավորը արևի պաշտամունքն էր։ Հնագիտական նյութերում առատորեն են ներկայացված արևը պատկերող բրոնզե բազմապիսի սկավառակներ կամ թռչնակերպ կախիկներ։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին և առաջինի սկզբներին պատկանող հիասքանչ բրոնզե գոտիների վրա արևը պատկերվում է անիվի, սայլի, մարտակառքի ձևով։ Սրանց վրա կամ կողքին գծանկարվում են արևի ու [[ամպրոպ]]-[[կայծակ]]ի սպառազեն մարդակերպ աստվածություններ։