«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
[[Սևան]]ի, [[Սպիտակ]]ի, [[Շամքոր]]ի, [[Գանձակ]]ի և Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների այժմյան լերկ ու բուսականությունից զուրկ սարալանջերը ուշ բրոնզի դարաշրջանում դեռևս ծածկված էին հաստաբուն ծառերի խիտ [[անտառ]]ներով, որոնք, սակայն, ուժգնորեն ոչնչացվում էին ինչպես զարգացող [[անասնապաություն|անասնապաության]], [[Մետաղագործություն|մետաղագործության]], [[խեցեգործություն|խեցեգործության]], [[փայտամշակություն|փայտամշակության]] ու շինարարության հետևանքով, այպես էլ երկրագործական ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։
 
Երկրագործության, անասնապահության արտադրանքի աճը, հարստությունների կուտակումն առանձին անձանց, ընտանիքների ու տոհմերի ձեռքում, ապրանքափոխանակության զարգացումը և այլն պահանջում էին աշխատող լրացուցիչ ձեռքեր։ Այդ պատճառով ստրկացված ռազմագերինեը սկսում էին օգտագործվել տնտեսական տարբեր աշխատանքներում և նրանց «ընդոծին» սերունդները շարունակում էին ստրուկ մնալ։ Ըստ երևույթին ստրուկներ էին ձեռք բերվում նաև ոսկու և արծաթի միջոցով՝ մեծ մասամբ [[Միջերկրական ծով|Միջերկրական]]ի ափերին տիրող փյունիկյան ստրկավաճառներից, որոնք փոխանակում էին իրենց ապրանքը մարդկանց հետ ։
 
Դամբարանային պեղումները ցույց են տվել , որ ստրուկները իրենց մարդաբանական կերպարով տարբերվում էին տեղական բնակչությունից։
 
Գավառի ներքին [[Ադիաման]] գյուղի իշխանական հարուստ դամբարանում սայլի ու եզների հետ միասին թաղված էին սայլապանն ու «ուղեկցող» ստրուկների մի մեծ խումբ։ Այդպիսի օրինակները ցույց են տալիս, որ ուշբրոնզիդարյան Հայաստանում ձևավորվել էր տնային ստրկությունը, որպես առանձին տնտեսական ինստիտուտ։
 
=== Արհեստներ ===