«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
 
[[Սևան]]ի, [[Սպիտակ]]ի, [[Շամքոր]]ի, [[Գանձակ]]ի և Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների այժմյան լերկ ու բուսականությունից զուրկ սարալանջերը ուշ բրոնզի դարաշրջանում դեռևս ծածկված էին հաստաբուն ծառերի խիտ [[անտառ]]ներով, որոնք, սակայն, ուժգնորեն ոչնչացվում էին ինչպես զարգացող [[անասնապաություն|անասնապաության]], [[Մետաղագործություն|մետաղագործության]], [[խեցեգործություն|խեցեգործության]], [[փայտամշակություն|փայտամշակության]] ու շինարարության հետևանքով, այպես էլ երկրագործական ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։
 
=== Արհեստներ ===
 
==== Ոսկերչություն ====
Ոսկերչությունը մետաղագործության զարգացած ճյուղերից մեկն է: [[Լճաշեն]]ի և [[Տոլորս]]ի հարուստ ննջեցյալները պճնված էին ոսկյա խոշոր պես-պես (գլանաձև, գնդաձև, թեփուկավոր, սկավառակաձև) ուլունքներով, նշաձև քարերով ագուցված հատիկավոր նախշ ունեցող կոճակներով, սկավառակատիպ տափակ զարդերով, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից պատրաստված [[մանյակ]]ներով և այլն։
 
Ինչպես նյութական արտադրության այլ ճյուղերում, այնպես էլ ոսկերչության մեջ մեծ դեր էին կատարում [[Հին Արևելք|Հին արևելյան ավանդույթ]]ները։ Վերը հիշատակված մանյակների մի զգալի մասը հանդիպում է դեռևս հին [[Շումեր]]ի վաղ դինաստիական ժամանակաշրջանում և տարածվում մինչև Մոխենջոդարոյի հովիտը։ Առանձնապես լայն տարածում են գտնում ոլորագալարզարդերը [[Պղինձ|պղնձի]] ու վաղ [[բրոնզ]]ի ժամանա­կաշրջանի [[Կրետե-Միկենյան մշակույթ|Կրետե-Միքենյան]] և [[Տրոյական պատերազմ|Տրոյական]] [[հուշարձան]]ներում։ Հնագետները արդարացիորեն նշումեն, որ Տրոյայի գանձերի ոսկյա զարդերը մատնանշում են ոչ միայն այդ [[քաղաք]]ի հարստությունն ու լայն առևտրական կապերը, այլ նաև զարդերի մի զգալի մասի ուրույն արևելյան գծերը, որոնք կարելի է դիտել որպես Շումերի ոսկերչական արտադրանք։ Զարմանալի չէ, որ ոսկերչության այդ երկու խոշոր կենտրոնների միջև ընկած [[Հայաստան]]ն ու ներզարգացած ոսկերչությունը, որը ոչ միայն պահպանում,այլև զարգացնում էր [[Ավանդույթ|հին ավան­դույթ]]ները, ստեղծում Հայաստանի համար նոր տիպի զարդեր, որոնք հանդիպում են շատ հաճախ [[Միջագետք|Կենտրոնական և Հյուսիսային Միջագետք]]ի [[XIV-րդ դար|XIV]]—[[XIII-րդ դար|XIII]] [[դար]]երի [[Ասորեստան|վաղ ասորեստան]]յան հնավայրերում և, մանավանդ, նշանավոր [[Սարի քաղաք]]ի հարուստ [[դամբարան]]ներում։
 
==== Խեցեգործություն ====
{{Հիմնական հոդված|Ուշբրոնզեդարյան Հայաստանի խեցեգործություն}}
[[Խեցեգործություն|Խեցեգործության]] արտադրանքը անհամեմատ ավելի լայն ու բազմակողմանի էր, քան մետաղագործությանը։ Մետաղե իրերի տասնյակ կամ հարյուրավոր տիպերի դիմաց խեցեգործության մեջ մենք ունենք [[կավ]]ե առարկաների հազարավոր տեսակներ ու նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ևս ճշգրտելու ուշ բրոնզի դարաշրջանի զարգացման ժամանակագրական փուլերը։
 
Հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ [[Հայաստան]]ի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ [[սափոր]]ների բազմապիսի տեսակներ, [[ցուլ]]երի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ , որոնք զարդարված են [[վագր]]երի ու [[օձ]]երի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։[[Եղնիկ]]ների, [[քարայծ]]երի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, [[մարտակառք]]երի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։Կավե ամանների այս խումբը մոտենում է [[Շամքորի շրջան]]ի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։
 
[[Զանգեզուր]]ի և [[Սևան]]ի շրջաններում հանյտնաբել են ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ <ref>А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы</ref>, որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ [[ճտկավոր կոշիկ]]ների տարբեր ձևերն ու մանրամասները։[[Հայաստան]]ի [[անոթ]]ների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում [[Կովկասո]]ւմ լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն [[Մինգեչաուր]]-[[Նախիջևան]]յան խմբի և [[Հյուսիսային Իրան]]ի<ref>L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden</ref> [[մ.թ.ա. 11]]-[[Մ.թ.ա. 10|10-րդ]] դարերի նմուշների հետ։
 
Ի տարբերություն արհեստների այլ ճյուղերի, բրոնզեդարյան Հայաստանի խեցեգործությունը համեմատաբար քիչ ընդհանրություններ ունի [[Հին Արևելք]]ի և Կովկասի նույնատիպ արտադրանքի հետ և լավագույն ձևով է դրսևորում տեղական արհեստի զարգացման առանձնահատկությունները։
 
 
== Գրականություն ==
* [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/index.html#page/1/mode/2up Հայ ժողովրդի պատմություն]
* [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.1/book/index.html#page/224/mode/1up Հայ ժողովրդի պատմություն]
*А. А. Мартиросян, «Армения в эпохы бронзы»
*L.Vanden Berghe, «Archelogue de I'lran Anclen, Leyden» էջ 116
*Առաքելյան Բ., Գալոյան Գ., «Հայ ժողովրդի պատմություն» էջ 210, 1971
 
== Աղբյուրներ ==