«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջ
Տող 15.
== Մոնղոլների առաջխաղացում ==
 
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երում քոչվորական կյանք են վարել ներկայիս [[Մոնղոլիա]]յի տարածքում և [[Արևելյան Սիբիր]]ի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև [[թաթարներ]]։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու [[մոնղոլական կայսրություն|մոնղոլական կայսրության]] հիմնադիրը [[Չինգիզ խան]]ն էր ([[1155]]–[[1227]])։ Նրա ստեղծած տերությունը ներառել է [[Մոնղոլիա]]ն, [[Հարավային Սիբիր]]ըի հարավը, [[Չինաստան]]ի հյուսիսը, [[Միջին Ասիա]]ն։ Մայրաքաղաքը [[Կարակորում]]ն էր ([[1235]])։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ [[Ուգեդեյ]]ի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև [[Չինաստան]]ի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել [[Կորեա]]յի դեմ։
[[Պատկեր:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|մինի|ձախից|[[Չինգիզ խան]]]]
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։