Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկ]]ի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան։ Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
[[Պատկեր:GeorgeGeor IVmong of Georgia (Bertubani fresco)aa.jpgGIF|մինի|ձախից|[[Գեորգի Լաշա]]]]
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
 
Մոնղոների գլխավոր արշավանքը [[1236]] թվականնին էր։ Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Մոնղոլական հորդաներն առաջ էին շարժվում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ։ Մոնղոլները լավ գիտեին, որ Հայաստանում կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու։ Իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մի մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։
[[Պատկեր:Hetoum and Zabel.jpeg|մինի|[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] [[Հեթում Ա|Հեթում]] թագավոր և [[Զաբել]] թագուհի]]
 
Քոչվոր մոնղոլներն առանձնակի ատելություն ունեին քաղաքների նկատմամբ, որովհետև քաղաքային բնակչությունը համառ դիմադրում էր նրանց։ Իրենց ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո մոնղոլները պաշարեցին [[Անի]]ն։ Քաղաք ուղարկված դեսպաններն անեցիներից պահանջեցին հանձնել քաղաքը։ Մոնղոլների պահանջը մերժվեց, իսկ հասարակ քաղաքացիները՝ ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Կատաղած թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը և այլ քաղաքներ։
 
Մոնղոլները Այսրկովկաս են ներխուժել 7 հազարանոց բանակով՝ Չարմաղանի գլխավորությամբ, նվաճել են Հայաստանի հյուսիս արևելքի շրջանները և Արևելյան Վրաստանը։ Նվաճողներին հերոսական դիմադրություն են ցույց տվել [[Անի]]ում, [[Կարին]]ում, [[Երզնկա]]յում, [[Կեսարիա]]յում, [[Արցախ (նահանգ)|Արցախում]]։ Մոնղոլները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավ արևմտյան նահանգները։
 
[[Պատկեր:Hetoum and Zabel.jpeg|մինի|[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] [[Հեթում Ա|Հեթում]] թագավոր և [[Զաբել]] թագուհի]]
Մոնղոլները չբավարարվեցին միայն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների նվաճումով։ 1242 թվականին նրանց զորաբանակը շարժվեց դեպի երկրի արևմտյան շրջաններ, որոնք այդ ժամանակ պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։
 
75 568

edits