«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
 
[[1241]] թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են [[Հունգարիա]], պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է [[Լեհաստան]], պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ [[Արևելյան Չեխիա]] ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից [[Ավստրիա]]յի և [[Խորվաթիա]]յի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ [[1242]] թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիայի]], [[Սերբիա]]յի և [[Բուլղարիա]]յի տարածքներով նահանջել է [[Կենտրոնական Եվրոպա]]յից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև [[1502]] թվական)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
 
Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը (1256), 1258 թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլա]]յի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[Պատկեր:Mongol Empire map.gif|մինի|[[Մոնղոլական կայսրություն]]]]
 
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են [[Հարավային Չինաստան]]ըՉինաստանը, մինչև 1273 թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։
 
1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ [[14-րդ դար]]ի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, [[Միջին Ասիա]]յում։ [[14-րդ դար]]ի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։