Բացել գլխավոր ցանկը

Changes

[[1256]] թվականին Հայաստանն ընդգրկվել է [[Հուլավու]]ի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, Վրաստանը, [[Հռոմ]]ը և [[Իրաք]]ը։
 
Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Խաղբակյաններ|Խաղբակյան]]-[[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, [[Հասան-ՋալալյաևներՋալալյաններ]]ի և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
 
== Անկում ==
75 543

edits