«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
[[Զաքարե Բ|Զաքարե]] և [[Իվանե Ա|Իվանե]] եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը։ Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում [[Այուբյաններ]]ը, իսկ արևմուտքում [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկները]], կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը։
 
Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության։ Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից։ Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը։ Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին<ref>[http։http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլների հայտնվելը Հայաստանում]</ref>։
 
== Մոնղոլների առաջխաղացում ==
Տող 24.
== Մոնղոլները Հայաստանում ==
 
1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկ]]ի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան։ Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները<ref>[http։http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
 
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։ Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը (1256), 1258 թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլա]]յի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
Տող 48.
== Աղբյուրներ ==
* {{cite web
| url = http։http://www.wirade.ru/history/history_atlas_mong_imperii.html
| title = Атлас Монгольской империи онлайн
| accessdate = 2010-04-16
| description = Удел Могултая
| archiveurl = http։http://www.webcitation.org/61FwuNvX3
| archivedate = 2011-08-27
}}
 
*[http։http://www.legendtour.ru/rus/mongolia/text/weatherford_genghis_khan.pdf Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира]
*[http։http://www.litmir.net/br/?b=160749&p= Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира]
* [http։http://www.tomovl.ru/century13.html Завоевание Руси татаро-монголами. Интерактивная карта]
* [http։http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1407 Մոնղոլական նվաճումները և Հայաստանը]
 
== Ծանոթագրություններ ==