«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները ներառում էին Գյուրջիստանի վիլայեթի 8 թումանից 3-ը այստեղ կառավարել են Ջաքարյան տոհմի իշխանները, որոնք համարվել են մոնղոլների պետության ավատառուներ և վարչական կառույցի պաշտոնյաներ։ «Մեծ Հայք» վիլայեթի արոտավայրերով հարուտ նահանգները դարձել են մոնղոլների ամառանոցներ ու ձմեռանոցներ և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների տարածքների մի մասը պետականացվել է, մի մասն էլ շնորհվել խանական տան անդամներին։ Նախալեռնային և լեռնային Նահանգները, որտեղ [[քուրդ]] և սելջուկ իշխանները հպատակվել են [[մոնղոլներ]]ին, թողել են նրանց տնօրինությանը։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին իշխանություններից բեկորներ են պահպանվել [[Սասուն]]ում, [[Մոկք]]ում, [[Ռշտունիք]]ում ([[Թոռնիկյաններ]], [[Արծրունիներ]]), որոնք, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ [[1256]] թվականին Հայաստանն ընդգրկվել է [[Հուլավու]]ի հիմնած իշխանության (մոնղոլա-պարսկական պետություն) կազմում, բաժանված էր «Մեծ Հայք» և Գյուրջիստանի վիլայեթների մեջ։ Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, Վրաստանը, [[Հռոմ]]ը և [[Իրաք]]ը։ Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, Խաղբակյան-Պռոշյանների, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, Հասան-Ջալալյաևների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
 
==Անկումը Անկում ==
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։