Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
 
[[1241]] թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են [[Հունգարիա]], պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է [[Լեհաստան]], պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ [[Արևելյան Չեխիա]] ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից [[Ավստրիա]]յի և [[Խորվաթիա]]յի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ [[1242]] թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիայի]], [[Սերբիա]]յի և [[Բուլղարիա]]յի տարածքներով նահանջել է [[Կենտրոնական Եվրոպա]]յից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև [[1502]] թվական)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
 
1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ [[14-րդ դար]]ի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, [[Միջին Ասիա]]յում։ [[14-րդ դար]]ի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։
 
== Մոնղոլները Հայաստանում ==
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։ Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը (1256), 1258 թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլա]]յի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս 1253 թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են [[Հարավային Չինաստան]]ը, մինչև 1273 թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, 1274 և 1281 թվականներին 2 անհաջող արշավանք ձեռնարկել Ճապոնիայի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը 1277, 1282, 1287 թվականների արշավանքներից հետո գրավել են Բիրման, սակայն 1291 թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները Վիետնամի վրա (1257–58, 1284–85, 1287–88 թվականներ) անհաջողության են մատնվել։
 
1300 թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ 1368 թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ [[14-րդ դար]]ի 2-րդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը Իրանում, Այսրկովկասում, Հայաստանում, [[Միջին Ասիա]]յում։
[[14-րդ դար]]ի վերջին քառորդին Մոնղոլական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց։
 
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ [[Աղստև]]ի ([[1220]] թվական), Կոտմանի ([[1221]] թվական), Խունանի ([[1222]] թվական) ճակատամարտերում պարտության են մատնել հայ-վրացական զորքերին, ավերել Հայաստանի հյուսիսը, Վրաստանի հարավ-արևելյան շրջանները և հեռացել [[Հյուսիսային Կովկաս]]։ Նրանց գլխավոր արշավանքը [[1236]] թվականնին էր [[Հայաստան]] և Այսրկովկաս են ներխուժել 7 հազարանոց բանակով՝ Չարմաղանի գլխավորությամբ, նվաճել են Հայաստանի հյուսիս արևելքի շրջանները և Արևելյան Վրաստանը։ Չհանդիպելով կազմակերպված դիմադրության՝ մոնղոլները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավ արևմտյան նահանգները։ Նվաճողներին հերոսական դիմադրություն են ցույց տվել [[Անի]]ում, [[Կարին]]ում, [[Երզնկա]]յում, [[Կեսարիա]]յում, [[Արցախ]]ում։ Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի տարածքն սկզբնապես մտցվել է Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչատնտեսական 5 միավորի՝ վիլայեթների՝
75 557

edits