«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
== Մոնղոլների առաջխաղացում ==
 
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երում քոչվորական կյանք են վարել ներկայիս [[Մոնղոլիա]]յի տարածքում և [[Արևելյան Սիբիր]]ի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև [[թաթարներ]]։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու [[մոնղոլական պետություն|մոնղոլական պետության]] հիմնադիրը [[Չինգիզ խան]]ն էր ([[1155]]–[[1227]])։ Նրա ստեղծած տերությունը ներառել է [[Մոնղոլիա]]ն, [[Հարավային Սիբիր]]ը, [[Հյուսիսային Չինաստան]]ըի հյուսիսը, [[Միջին Ասիա]]ն։ Մայրաքաղաքը [[Կարակորում]]ն էր ([[1235]])։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ [[Հոքաթա]]յի (Ուդեգեյ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև [[Չինաստան]]ի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել [[Կորեա]]յի դեմ։
 
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
 
[[1241]] թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են [[Հունգարիա]], պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է [[Լեհաստան]], պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ [[Արևելյան Չեխիա]] ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, 1241 թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից [[Ավստրիա]]յի և [[Խորվաթիա]]յի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ [[1242]] թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիայի]], [[Սերբիա]]յի և [[Բուլղարիա]]յի տարածքներով նահանջել է [[Կենտրոնական Եվրոպա]]յից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ Ոսկե Հորդան (գոյատևել է մինչև [[1502]] թվական)։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
 
== Մոնղոլները Հայաստանում ==