Բացել գլխավոր ցանկը

Changes

Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։
 
Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 13.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինպեսինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։
 
Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար։