«Կարայի ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
որոշակի ուղղումներ տեղեկաքարտում։
No edit summary
Տող 29.
}}
 
'''Կարայի ծով''' (Կարա գետի անունից), [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, [[Նոր երկիր]], [[Ֆրանց Իոսիֆ]]ի երկիր և [[Հյուսիսային երկիր]] կղզիների միջև։

== Անվանում ==
Անվանումը ստացել է նրա մեջ թափվող Կարա գետից։ Գեռանունն էլ իր հերթին առաջացել է նենեցերեն Կարա (կարե) բառից, որը նշանակում է «սառցեկարկառի սառույց»։

== Աշխարհագրություն ==
Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-ն ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-ը՝ 500 մետրից ավելի)։
 
Ջրի ծավալը՝ 112 հազար խորանարդ կիլոմետր է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր։ Կարայի ծով թափվող գետերը ([[Ենիսեյ (գետ)|Ենիսեյ]], [[Օբ]], [[Պյասինա]], [[Կարա]]) ունեն 1300 խորանարդ կիլոմետր տարեկան հոսք։ Կան շատ կղզիներ։ Կլիման արկտիկական է, խիստ։ Տարեկան 3-4 ամիս [[բևեռային գիշեր]] է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ։