«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 34 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Չնայած նրան, որ հետագայում [[հանցագործություն]]ների մեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով ի օգուտ [[տուժող]]ի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում։
 
== Մահապատիժը ժամանակակից աշխարհում ==
 
Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, [[մեղադրյալ]]ին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ [[ԱՄՆ]]-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը ({{lang-en|Jack Alderman}}) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի [[1975]]թ․ [[հունիսի 14]]-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն [[2008]]թ․ [[սեպտեմբերի 16]]-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։
 
Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ [[Պետություն|պետության]] կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից ([[նախագահ]], [[միապետ]], [[վարչապետ]], [[նահանգապետ]] և այլն)։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել [[1948]] թ․ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ <ref>Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.</ref> [[Մոսկվայի պետական համալսարան]]ի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1977]]թ․ [[դեկտեմբերի 8]]-ի և [[1980]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1989]] թ․ [[դեկտեմբերի 15]]-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։
 
[[1978]] թ. մահապատիժն արգելվում է [[Իսպանիա]]յում, 1981թ1981 թ.՝ Ֆրանսիայում։ 1990թ1990 թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ [[Ադրբեջան]]ում, [[Ալբանիա]]յում, [[Անգոլա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Էստոնիա]]յում, [[Թուրքմենստան]]ում, [[Իռլանդիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լատվիա]]յում,<ref>[http://lenta.ru/news/2011/12/01/parliament/ В Латвии окончательно отменили смертную казнь]</ref>[[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[Խորվաթիա]]յում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Ղրղզստան]]ում,<ref>В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года</ref> [[Կոտ դ'Իվուար]]ում, [[Հայաստան]]ում, [[Հոնկոնգ]]ում, [[Հունաստան]]ում, [[ՀԱՀ]]-ում<ref>Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1</ref>, [[Մալթա]]յում, [[Մավրիկիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Մոզամբիկ]]ում, [[Մոլդովա]]յում, [[Նեպալ]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Չերնոգորիա]]յում, [[Պարագվայ]]ում, [[Սերբիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Սլովենիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Ուկրաինա]]յում։
 
[[2007]] թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում։ Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար։ 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում։
 
Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։
[[1965]]թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ [[2000]] թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ ([[լրտեսություն]], [[պետական դավաճանություն]] և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում [[Ահաբեկչություն|ահաբեկչության]] համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված [[թմրանյութ]]երի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական [[հանցագործություն]]ների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, [[Նույնասեռականություն|նույնասեռականության]], մուսուլման կնոջ՝ ոչ [[մուսուլման]]ի հետ սեռական կապի համար։<ref>[http://imp.rudn.ru/lectures/200/R2_13.htm#w1_1 И.Юрченко. Уголовно-исполнительное право]</ref>
 
«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ [[2006]] թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում։<ref>[http://web.archive.org/web/20030820201105/http://web.amnesty.org/pages/deathpenalty-sentences-eng Amnesty International | Working to Protect Human Rights]</ref>
 
[[2008]] թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
 
[[2008]]թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
== Մահապատժի տեսակները ==
Գոյություն ունեն մահապատժի երկու բաժանումներ՝ որակավորված և չորակավորված: Որակավորված մահապատժի ժամանակ տարբեր հանցագործությունների համար կարող են նշանակվել դրա մի քանի տեսակներ, չորակավորվածի ժամանակ՝ օրենսդրությունը նախատեսում է մի տեսակ մահապատիժ բոլոր հանցագործությունների համար, որոնց համար կիրառելի է [[դատավճիռ]]ը:
Ժամանակակից աշխարհում կիրառվող մահապատժի տեսակներն են՝
[[Պատկեր:Казнь Космы и Дамиана.JPG|thumb|300px|Սրբեր Կոզմայի և Դամիանի մահապատիժը]]
* [[Գնդակահարություն]]
* [[Կախաղան]]
* [[Քարահալած]]
* [[Մահացու ներարկում]]
* [[Էլեկտրական աթոռ]]
* [[Գլխատում]]
* [[Գազախցիկ]]
 
Մահապատժի պատմական տեսակներ՝
* [[Հիլյոտինավորում]]
* [[Քառատում]]
* [[Կառքի հետևից կապում]]
* [[Ջրասուզում]]
* [[Եփում եռացող ջրի մեջ]]
* [[Խաչում]]
* [[Շիկացած երկաթով պատիժ]]
* [[Կիզում]]
* [[Կենդանի թաղում]]
* [[Զմռսում]]
* [[Գիշատիչների մոտ բացթողում]]
* [[Մանր կտորների բաժանում]]
* [[Խեղդամահ]] (իսպանական [[գարրոտա]])
* [[Կողից կախում]]
* [[Ցցանստում]]
* [[«Երկաթե կույս»]]
* [[Կողաշրջում]]
* [[Սատանայական քամի]]
* [[Կարմիր կակաչ]]
* [[Ֆալարիդի ցուլ]]
* [[Հրաման ինքնասպանություն գործելու]]
 
== Մահապատիժը Հայաստանում ==
[[Հայաստան]]ի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ2003 թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ1997 թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր [[Քրեական օրենսգիրք|օրենսգրքի]] համաձայն, մահապատժին փոխարինել է [[ցմահ բանտարկություն]]ը։
 
== Մահապատժի քննարկումը ==
 
Մահապատժի կիրառման արդյուավետության ու անհրաժեշտության խնդիրը երկար պատմություն ունի։ Այսպես՝ [[Հին Հունաստան]]ում մահապատժի ահաբեկող ազդեցությունը կասկածի տակ էր դնում [[Դիոդոտոս]]ը, իսկ ավելի ուշ մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում էր, օրինակ՝ [[Լուսավորչականություն|Լուսավորչականության]] դարաշրջանի ականավոր ներկայացուցիչ [[Չեզարե Բեկարիա]]ն<ref name="kup2">Кузнецова Н. Ф. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Մահ}}
 
[[Կատեգորիա:Իրավունք]]
 
{{Link FA|de}}
<!--interwiki-->
162 067

edits